.
2024թ., Նոյեմբերի 5

 

Սաղմոսներ 23                                               Երեքշաբթի  |   Նոյեմբերի 5

 

 

Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։ Սաղմ. 23.1


ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՎԻՑ


Գրեթե 107,000 մարդ մարզադաշտում շունչը պահած սպասում էր, երբ Տեխասի «Էյ ընդ Էյմ» քոլեջի ֆուտբոլիստ Սեթ Սմոլը խաղադաշտ դուրս եկավ՝ խաղի ավարտին ընդամենը երկու վայրկյան մնացած: Երկրի լավագույն բազմամյա ֆուտբոլային փորձառությամբ թիմի դեմ խաղի հաշիվը ոչ ոքի էր՝ 38-38, և հաջող գոլը կապահովեր էպիկական հաղթանակ: Հանգիստ տեսք ունենալով՝ Սմոլը դիրքավորվեց հարվածելու համար։ Մարզադաշտը պայթեց այն բանից հետո, երբ գնդակն անցավ դարպասաձողերի միջով և հաստատեց հաղթական հաշիվը:

Երբ լրագրողները նրան հարցրին, թե ինչպես է նա պատրաստվել նման լարված պահի, Սմոլն ասաց, որ ինքն իրեն անընդհատ կրկնում էր Սաղմոս 23-ի առաջին համարը. «Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու»։ Երբ Սմոլին անհրաժեշտ էր ուժ և վստահություն, նա դիմեց Աստծու՝ որպես հովիվ, ում հետ ուներ խորապես անձնական փոխաբերություն:

Սաղմոս 23-ը սիրելի սաղմոս է, քանի որ այն վստահեցնում է մեզ, որ մենք կարող ենք խաղաղություն կամ մխիթարություն ունենալ, քանի որ ունենք սիրող և վստահելի հովիվ, ով միշտ հոգ է տանում մեր մասին։ Դավիթը վկայեց դժվարին իրավիճակներում վախի առկայության, և՛ նաև այն մխիթարության մասին, որ Աստված տալիս է. «Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ» (հ. 4): «Մխիթարություն» թարգմանված բառը տալիս է վստահություն ու երաշխիք, որպեսզի շարունակենք քայլել Նրա առաջնորդող ներկայության մեջ:

Երբ մենք հայտնվում ենք դժվարին հանգամանքներում՝ չիմանալով, թե ինչ արդյունք կունենա, մենք կարող ենք վստահաբար կրկնել այն մեղմ հիշեցումը, որ Բարի Հովիվը քայլում է մեզ հետ:


Աստված սիրող, պաշտպանող և հոգացող Հովիվ է, ուստի եկե՛ք վստահենք Նրան:


Աղոթք – Երկնային Հա՛յր, Դու իմ սիրառատ Հովիվն ես և Քեզ վրա է հույսս: Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 34-36, Եբրայեցիներին 2