Փիլիպպեցիներին 4.1-9 Հինգշաբթի | Նոյեմբերի 7
Աղաչում եմ Եվոդիային, աղաչում եմ Սյունտիքիին, որ հաշտվեն Տիրոջով։ Փիլ. 4.2
ԱՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՈՐԾԵՐԸ
Մեր չորս թոռները խաղում էին գնացքի փոքր հավաքածուով, իսկ երկու փոքրերը վիճում էին գնացքի համար։ Երբ մեր ութամյա թոռնիկը փորձեց միջամտել, նրանց վեցամյա քույրը հայտարարեց. «Մի՛ խառնվիր նրանց գործերին»։ Բայց երբ վեճը վերածվեց արցունքների, տատիկը միջամտեց, բաժանեց վիճաբանող թոռներին ու սկսեց մխիթարել նրանց։
Լավ է չմիջամտել ուրիշների գործերին, երբ դա կարող է վատթարացնել իրավիճակը: Բայց երբեմն մենք պետք է աղոթքով միջամտենք: Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում Պողոս Առաքյալն այսպիսի մի օրինակ է տալիս: Նա քաջալերում է երկու կանանց՝ Եվոդիային և Սյունտիքիին, որ «հաշտվեն Տիրոջով» (Փիլ. 4.2)։ Ըստ երևույթին, նրանց տարաձայնություններն այնքան էին սրվել, որ առաքյալն անհրաժեշտ համարեց միջամտել (հ. 3), թեև բանտարկված էր (հ. 1.7):
Պողոսը գիտեր, որ կանանց վիճաբանությունն անմիաբանություն էր առաջացնում և շեղում ուշադրությունն Ավետարանից: Ուստի նա մեղմորեն ասաց ճշմարտությունը՝ հիշեցնելով, որ նրանց անունները գրված են «կյանքի գրքում» (հ. 4.3)։ Պողոսը ցանկանում էր, որ այս կանայք և եկեղեցում առհասարակ բոլորն ապրեին որպես Աստծո ժողովուրդ՝ իրենց մտքերով ու գործերով (հ. 4-9):
Երբ վստահ չեք, թե արդյո՞ք արժե միջամտել, աղոթե՛ք՝ հավատալով, որ «խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի» (հ. 9):
Փնտրե՛նք Աստծո առաջնորդությունը՝ տարաձայնությունները հարթելու համար:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, խնդրում եմ, տուր ինձ իմաստություն՝ հասկանալու՝ երբ միջամտության կարիք կա, և ասելու խոսքեր՝ բժշկություն և միաբանություն բերելու համար: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 40-42, Եբրայեցիներին 4