Առակներ 11.16-25 Չորեքշաբթի | Նոյեմբերի 13
Ողորմած մարդն իր անձին լավություն կանի։ Առ. 11.17
ԱՆՉԱՓԵԼԻ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Երկու ընկեր էլեկտրոնիկայի խանութում հանդիպեցին մեծ բասկետբոլիստ Շաքիլ Օ'Նիլին: Իմանալով, որ Օ'Նիլը վերջերս կորցրել է իր քրոջն ու նախկին թիմակցին, նրանք մոտեցան՝ իրենց ցավակցությունները հայտնելու։ Այն բանից հետո, երբ ընկերները վերադարձան իրենց գնումները կատարելու, Շաքիլը մոտեցավ նրանց և ասաց, որ ընտրեն ամենալավ համակարգիչը, հետո վճարեց և ի սրտե նվիրեց պարզապես այն պատճառով, որ անսահման հուզված էր նրանց բարությունից, քանի որ նրանք անկեղծորեն ցավակից էին իրեն իր դժվար ժամանակների մեջ:
Այս հանդիպումից հազարավոր տարիներ առաջ Սողոմոն Իմաստունը գրել է, որ երբ մենք հաշվի ենք առնում ուրիշների կարիքները և անում ենք հնարավորը նրանց օգնելու և քաջալերելու համար, մենք ինքներս ենք պարգևատրվում (Առ. 11.17): Դա կարող է լինել համակարգիչ կամ նյութական այլ իր, բայց Աստված մեզ օրհնելու իր ուղիներն ունի, որոնք այս աշխարհը չի կարող ընկալել և չափել: Սողոմոնը հավելեց. «Շնորհալի կինը պատիվն ամուր կպահի, և բռնավորները հարստություն կհափշտակեն» (հ. 16): Կան նվերներ Աստծո կողմից, որոնք շատ ավելի արժեն, քան փողը, և Նա առատորեն չափում է դրանք Իր կատարյալ իմաստությամբ և ձևով:
Բարությունը և առատաձեռնությունն Աստծո բնավորության մի մասն են, և Նա սիրում է տեսնել դրանց դրսևորումը մեր սրտերում և կյանքում: Սողոմոնը լավ ամփոփում է տալիս. «Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի» (հ. 25):
Աստված օրհնում է մեզ՝ բարություն դրսևորելով:
Ինչպե՞ս կարող ենք այսօր ցույց տալ Նրա սերն ուրիշներին:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, օրհնված եմ Քո բարությամբ: Օգնի՛ր Քեզ ավելի նմանվել, որպեսզի կարողանամ Քո սերը ցույց տալ գործնականում: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիայի Ողբերը 1-2, Եբրայեցիներին 10.1-18