Ղուկաս 18.1-8 Հինգշաբթի | Նոյեմբերի 14
… պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել։ Ղուկ. 18.1
ՀԱՐԱՏԵՎԵԼ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ
Հացթուխի օգնական Միլան իրեն չափազանց անօգնական էր զգում պաշտպանվելու համար, երբ ղեկավարը մեղադրեց նրան չամիչով հաց գողանալու մեջ։ Չհիմնավորված պնդումը և համապատասխան աշխատավարձի նվազեցումը նրա ղեկավարի բազմաթիվ չարաշահումներից միայն երկուսն էին: «Տե՛ր, խնդրում եմ, օգնի՛ր ինձ,- ամեն օր աղոթում էր Միլան,- այնքան դժվար է աշխատել նրա ղեկավարությամբ, բայց ինձ այս աշխատանքը պետք է»:
Հիսուսը պատմում է մի այրու մասին, ով նույնպես իրեն անօգնական էր զգում և արդարություն էր փնտրում իր հակառակորդների դեմ (Ղուկ. 18.3): Նա դիմեց նրան, ով իրավասու էր լուծել իր գործը` դատավորին: Չնայած կինը գիտեր, որ դատավորն անարդար մեկն է, նա շարունակեց կապ հաստատել նրա հետ:
Դատավորի վերջնական պատասխանն (հ. 4-5) անսահմանորեն տարբերվում է մեր Երկնային Հոր պատասխանից, ով սիրով արագ արձագանքում է և պատրաստակամ է օգնելու մեջ: Եթե համառությունը կարող է ստիպել անարդար դատավորին ձեռնամուխ լինել այրի կնոջ գործին, ապա որքան ավելին կարող է անել Աստված, ով արդար Դատավոր է (հ. 7-8): Մենք կարող ենք վստահել Նրան, ով Իր ընտրյալներին արդարություն ցույց կտա (հ. 7), և աղոթքի մեջ համառությունը մեզ վստահություն ցույց տալու ձևերից մեկն է: Մենք համբերում ենք, քանի որ վստահ ենք, որ Աստված կատարյալ իմաստությամբ կարձագանքի մեր իրավիճակին:
Ի վերջո, Միլայի ղեկավարը հեռացավ այն բանից հետո, երբ մյուս աշխատակիցները դժգոհեցին նրա վարքագծից: Եկե՛ք համառորեն աղոթենք՝ վստահ լինելով, որ մեր աղոթքները լսվում և պատասխանվում են:
Երբեմն, իրավիճակներից ելնելով, հրաժարվում ենք աղոթքից: Խորհրդածե՛նք Աստծո հատկանիշների շուրջ և շարունակե՛նք աղոթքին ժամանակ տրամադրել:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, հիշեցրու՛ ինձ, թե ով ես Դու և օգնի՛ր ինձ հարատևել աղոթքի մեջ՝ անկախ ամեն ինչից: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիայի Ողբերը 3-5, Եբրայեցիներին 10.19-39