.
2024թ., Նոյեմբերի 22

Սաղմոսներ 119.101-106                           Ուրբաթ   |   Նոյեմբերի 22

 

 

 

Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։ Սաղմ. 119.105


ԻՄԱՍՏՈՒՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ


Վաճառե՞լ արդյոք հանգուցյալ մորս տունը։ Այս որոշումը ծանրացավ սրտիս այրի մորս մահից հետո, երբ հակասական զգացմունքներ ունեի: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ ես և քույրս երկու տարի անցկացրինք նրա դատարկ տունը մաքրելու և վերանորոգելու համար, մենք հրաժարվեցինք այն վաճառելուց: Սա 2008 թվականին էր, և համաշխարհային անկման պատճառով գնորդներ գրեթե չկային։ Մենք շարունակեցինք նվազեցնել գինը, բայց առաջարկներ չստացանք։ Հետո մի առավոտ, երբ ես Աստվածաշունչ էի կարդում, այս հատվածը գրավեց ուշադրությունս. «Արջառ չլինելու դեպքում մսուրը մաքուր է, բայց բերքի առատությունը եզի զորությունից է լինում» (Առ. 14.4):

Այս դեպքում խոսքը վերաբերում էր հողագործությանը, բայց ինձ մտածելու տեղիք տվեց։ Չբնակեցված մսուրը մնում է մաքուր, բայց միայն այն ժամանակ այն առատ բերք կտա, երբ բնակիչները «զորանան»։ Մեր պարագայում՝ արժեքավոր և ընտանեկան ժառանգության բերք: Ես զանգահարեցի քրոջս և հարցրի. «Իսկ եթե մենք պահենք մայրիկի տունը: Մենք կարող ենք այն վարձակալել»:

Մեր որոշումը զարմանալի էր, քանի որ մենք չէինք նախատեսում մայրիկիս տունը  ֆինանասական եկամուտի աղբյուր դարձնել։ Բայց Աստվածաշունչը՝ որպես հոգևոր ուղեցույց, առաջարկում է նաև գործնական իմաստություն, ինչպես աղոթում էր Դավիթ թագավորը. «Ցո՛ւյց տուր ինձ, ո՜վ Տեր, քո ճանապարհները, սովորեցրո՛ւ ինձ քո գնալու ուղիները» (Սաղմ. 24.4):

Մեր ընտրության շնորհիվ ես և քույրս օրհնվում ենք՝ մորս տունը վարձակալության տալով բազմաթիվ հրաշալի ընտանիքների: Մենք սովորեցինք նաև այս կյանքը փոխող ճշմարտությունը. Սուրբ Գիրքն օգնում է մեզ որոշումներ կայացնել: «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119.105)։ Եկե՛ք քայլենք Աստծո լույսի մեջ:


Ի՞նչ դժվար ընտրությունների առաջ ենք կանգնում: Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն ուղղորդել մեզ:


Աղոթք – Սիրելի՛ Հայր, որոշումներիս մեջ առաջնորդի՛ր ինձ Սուրբ Գրքի լույսով:  Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |       Եզեկիել 18-19, Հակոբոս 4