Մարկոս 6.35-40 Երեքշաբթի | Նոյեմբերի 26
«Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Մարկ. 6.37
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Իմ ծանոթն ու նրա ամուսինը չէին կարողանում երեխա ունենալ։ Բժիշկը կնոջը խորհուրդ տվեց արհեստական միջամտություն կատարել։ Բայց նա տարակուսեց։ «Արդյոք աղոթքը բավարար չէ՞, որ մեր խնդիրը լուծվի, - հարցրեց նա, - մի՞թե առանց բժշկության հնարավոր չէ»։ Նա ուզում էր հասկանալ, թե ինչ դեր են կատարում մարդու արարքներն Աստծո գործերում։
Այստեղ մեզ կարող է օգնության հասնել աստվածաշնչյան պատմությունն այն մասին, թե ինչպես Հիսուսը կերակրեց բազմահազար մարդկանց (Մարկոս 6.35-44): Իհարկե, մենք գիտենք, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց. մեծ բազմությունը կշտացավ հինգ հացով և երկու ձկով (հ. 41-42): Բայց ուշադրություն դարձնենք, թե ովքեր բերեցին Հիսուսի մոտ այդ հացն ու ձուկը. աշակերտները (հ. 35-38): Ովքե՞ր պետք է բաժանեին դրանք ժողովրդին. կրկին նրանք (հ. 41): «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք», - ասաց Հիսուսը (հ. 37): Տերը հրաշք գործեց, բայց երբ այն տեղի էր ունենում, աշակերտներն անգործ չէին։
Լավ բերքն Աստծո պարգևն է (Սաղմոս 65.10-11), բայց հողագործը, միևնույնն է, պետք է հերկի հողը, սերմը ցանի և հնձի։ Աստված կարող է մշակել հողն ու հրաշքներ գործել առանց մարդու մասնակցության, բայց սովորաբար Նա գերադասում է Իր գործն անել՝ համագործակցելով մեզ հետ։
Իմ ծանոթը կատարեց առաջարկվող արհեստական միջամտությունը, և որոշ ժամանակ անց մայրացավ։ Թեև դա հրաշքի բաղադրատոմս չէ, բայց նրա համար լավ դաս դարձավ։ Աստված հաճախ Իր գործերն անում է այն միջոցներով, որոնք Նա տալիս է մեզ։
Երբեմն տարվում ենք միայն աղոթելով և ոչինչ չանելով:
Ի՞նչի համար է Աստված կանչում մեզ այսօր:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ Քեզ, որ գործածում և մասնակից ես դարձնում ինձ Քո զարմանալի գործին: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 27-29, Ա Պետրոս 3