Գործք Առաքելոց 3.1-10 Երեքշաբթի | Դեկտեմբերի 10
Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ: Գործք Առ. 3.6
ԿԱՏԱՐՅԱԼ ՊԱՐԳԵՎԸ
Իմ միսիոներական ուղևորության ժամանակ Պերուում մի երիտասարդ խնդրեց ինձ ողորմություն տալ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր թիմին խորհուրդ էին տվել ոչ ոքի գումար չտալ։ Ինչպե՞ս կարող էի օգնել նրան։ Ես այդ պահին հիշեցի Գործք Առաքելոց գրքում Պետրոս առաքյալի պատասխանը հաշմանդամ մուրացկանին։ Ես բացատրեցի երիտասարդին, որ գումար տալ չեմ կարող, բայց կարող եմ կիսվել նրա հետ Ավետարանով։ Պարզվեց, որ նա որբ էր, և ես ասացի, որ Աստված ուզում է լինել նրա Հայրը։ Այս խոսքերից հետո նա սկսեց լաց լինել։ Երկար խոսելուց հետո ես նրան ծանոթացրի մեզ հյուրընկալող եկեղեցու անդամների հետ, որպեսզի խնամք տանեն նրա հանդեպ:
Հաճախ մեզ թվում է, թե միայն խոսքերը բավական չեն, բայց Սուրբ Հոգին զորություն է տալիս, երբ Աստծո Խոսքով բաժնեկցում ենք մարդկանց հետ։
Երբ Պետրոսն ու Հովհաննեսը տեսան մարդուն, որը տաճարի դարպասի մոտ ողորմություն էր խնդրում, նրանք գիտեին, որ Քրիստոսն է բոլոր ժամանակների ամենամեծ պարգևը. «Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր»» (Գործք 3.6): Այդ օրը հաշմանդամ մուրացկանը ստացավ փրկություն և բժշկություն։ Իսկ այսօր Աստված շարունակում է գործածել մեզ՝ մոլորվածներին Իրեն մոտեցնելու համար։
Զատկի կամ Սուրբ Ծննդյան նվերներ գնելիս եկե՛ք հիշենք, որ լավագույն պարգևը Քրիստոսին ճանաչելն ու հավիտենական փրկության պարգևը ստանալն է, որը Նա առաջարկում է։ Եկե՛ք ձգտենք, որ Տերը մեր միջոցով մարդկանց առաջնորդի դեպի Փրկիչը։
Ու՞մ համար կարող ենք աղոթել այս Սուրբ Ծնունդին։
Ու՞մ կարող ենք պատմել Քրիստոսի մասին։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ովսեե 1-4, Հայտնություն 1