.
2024թ., Դեկտեմբերի 13

Երգ Երգոց 8.6-7                                                   Շաբաթ   |  Դեկտեմբերի 13

 

 

 

… որովհետև մահվան պես զորավոր է սերը։ Երգ երգոց 8.6


ՄԱՀՎԱՆ ՊԵՍ ՈՒԺԵՂ ՍԵՐ


Քայլելով հոլանդական Ռուրմոնդ քաղաքի բողոքական և կաթոլիկական գերեզմանատների միջև ձգվող հին աղյուսե պատի երկայնքով՝ կարելի է տեսնել հետաքրքիր մի պատկեր։ Պատի երկու կողմերից բարձրանում է երկու նույնանման տապանաքար․ մեկը՝ բողոքական ամուսնունը, մյուսը՝ նրա կաթոլիկ կնոջը։ Այդ ժամանակների ավանդույթների համաձայն՝ նրանց թույլ չէր տրվում միասին թաղվել։ Սակայն ամուսինները համաձայն չէին այդպիսի բաժանման հետ։ Նրանց յուրահատուկ տապանաքարերը տեղադրված են հենց պատի մոտ, և յուրաքանչյուրից դեպի մյուսը պարզված ձեռք է պատկերված։ Ձեռքերը հանդիպում են պատի վերևում և միաձուլվում միմյանց։ Ամուսնական զույգն անգամ մահից հետո չցանկացավ բաժանվել։

Երգ Երգոցը բացահայտում է սիրո ուժը․ «… որովհետև մահվան պես զորավոր է սերը. դժոխքի պես դաժան է եռանդը. նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են»։ (Երգ Երգոց 8.6)։ Այդպիսի սերը երբեք չի հանձնվում, չի լռում և չի կարող ոչնչացվել։ «Առատ ջրերը սերը չեն կարող հագեցնել, և գետերը նրան չեն ընկղմի. եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան»,- գրում է Սողոմոնը (Երգ Երգոց 8.7)։

«Աստված սեր է» (Ա Հովհ. 4.16)։ Ամենաուժեղ մարդկային սերն Աստծո անսահման սիրո ընդամենը մի թույլ արտացոլանք է։ Նա է յուրաքանչյուր անկեղծ սիրո աղբյուրը։


Աստված մեր հանդեպ սիրո դրսևորման Իր ուրույն կերպերն ունի:


Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Քո անսահման սիրո համար, որը մահից ավելի ուժեղ է և ցանկացած չարիքից ու իմ թերություններից ավելի զորավոր։ Ամեն։












Աստվածաշունչը մեկ տարում      |      Ովսեե 12-14, Հայտնություն 4