.
2024թ., Դեկտեմբերի 14

Բ Տիմոթեոսին 1.1-5                                                 Կիրակի   |  Դեկտեմբերի 14

 

 

 

Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։ Բ Տիմ. 1.5


ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ


Մի օր, երբ նստած էինք ճաշի սեղանի շուրջ, հանկարծ իննամյա թոռնիկս ժպտալով բացականչեց. «Ես շատ նման եմ իմ տատիկին: Ես նույնպես սիրում եմ գրքեր կարդալ»: Իմ սիրտն ուրախությունից սկսեց արագ բաբախել: Հիշեցի, թե ինչպես մեկ տարի առաջ նա հիվանդացավ և դպրոց չգնաց: Սկզբում բավական երկար քնեց, իսկ հետո, երբ արթնացավ, մենք նստեցինք կողք կողքի և սկսեցինք կարդալ: Ես ուրախ էի, որ կարողացա նրան փոխանցել գրքերի հանդեպ իմ անհագ սերը, որ ես էլ իմ հերթին ժառանգել էի մորիցս:

Սակայն սա այն ամենագլխավոր ժառանգությունը չէ, որը ցանկանում եմ փոխանցել իմ թոռներին: Ես աղոթում եմ, որ նրանք առաջին հերթին ժառանգեն այն հավատքը, որը կար իմ ծնողների մեջ և ես էլ փորձում եմ փոխանցել իմ երեխաներին:

Տիմոթեոսն ուներ խորը հավատքով մայր և տատիկ: Նրա հոգևոր դաստիարակը՝ Պողոս առաքյալը, գրում է. «Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է» (Բ Տիմ. 1.5):

Հնարավոր է, մեր կյանքը միշտ չէ, որ լավ օրինակ է մյուսների համար: Հնարավոր է, մենք ինքներս էլ լավագույն ժառանգության կրողները չենք: Բայց երբեք ուշ չէ սկսել ամուր հավատքի հիմք դնել մեր կամ ուրիշ երեխաների սրտերում: Աստծո օգնությամբ մենք կարող ենք բարի սերմեր ցանել, իսկ աճեցնողն Աստված է (Ա Կորնթ. 3.6-9):


Ի՞նչ հոգևոր ժառանգություն եք ստացել։ Ի՞նչպես կարող ենք ինքներս թողնել հավատքի ժառանգություն։


Աղոթք – Երկնային Հա՛յր, օգնի՛ր լինել բարի օրինակ մյուսների համար։ Ամեն։











Աստվածաշունչը մեկ տարում      |       Հովել 1-3, Հայտնություն 5