.
2024թ., Դեկտեմբերի 15

Ա Թեսաղոնիկեցիներին 5.4-11                           Երկուշաբթի   |  Դեկտեմբերի 15

 

 

 

Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։ Ա Թես. 5.11


ՔԱՋԱԼԵՐԱՆՔ ՔՐԻՍՏՈՍՈՎ


Հնդկաստանի դպրոցներից մեկում ուսուցչուհին առաջարկեց իր աշակերտներին գրել քաջալերական և ոգեշնչող նամակներ իրենց հասակակից դպրոցականներին, ովքեր տուժել էին ողբերգության արդյունքում: Այդ նամակները դարձան քաջալերական վախի և կորստի ցավի մեջ գտնվող հասցեատերերի համար:

Պողոսն էլ մտածում էր քաջալերանքի և փոխադարձ աջակցության մասին, երբ գրում էր Թեսաղոնիկեի հավատացյալներին: Նրանց սիրելի մարդիկ մահանում էին, և Պողոսը նրանց կոչ էր անում սպասել Քրիստոսի վերադարձին (Ա Թես. 4.14): Թեև ոչ ոք չգիտի, թե երբ դա տեղի կունենա, հավատացյալները չպետք է Քրիստոսի Երկրորդ գալուստին սպասեն Աստծո դատաստանի վախով (Ա Թես. 5.9): Ընդհակառակը, մենք վստահ ենք, որ միշտ լինելու ենք Տիրոջ հետ: «Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով»,- կոչ է անում Պողոսը (Ա Թես. 4.18):

Երբ մենք անցնում ենք ցավալի կորուստների կամ անիմաստ ողբերգությունների միջով, մեզ կարող են պատել վախն ու տխրությունը: Սակայն Պողոսի խոսքերն այսօր նույնքան արժեքավոր են, որքան այն ժամանակ, երբ գրվել են: Եկե՛ք հույսով սպասենք Քրիստոսի գալստյանը և քաջալերենք միմյանց՝ նամակներով, խոսքով, ծառայության գործերով կամ պարզապես գրկախառնությամբ:


Ինչպե՞ս կարող ենք այսօր քաջալերողի դերում լինել։


Աղոթք – Հարություն առած Տե՛ր, չնայած ամեն օր բախվում եմ այս մեղավոր աշխարհի նետած մարտահրավերներին՝ օգնի՛ր հավատքով և հույսով սպասել Քեզ, ինչպես նաև քաջալերել իմ շուրջը գտնվող մարդկանց։ Ամեն։











Աստվածաշունչը մեկ տարում      |     Ամովս 1-3, Հայտնություն 6