.
1918-2018՝ Գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Մայիսի 22-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովը:

Երկու տասնյակից ավելի հոգեւորականների, պատմաբանների ու գիտնականների շարքում զեկույցով հանդես եկավ նաեւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ` Պատվելի Արամ Բաբաջանյանը, ով ներկայացրեց իր ուսումնասիրությունների արդյունքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին Հայ Ավետարանական եկեղեցու գործունեության վերաբերյալ: 

Գիտաժողովին ներկայացված զեկուցումները կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում և առանձին ժողովածուով:

Գիտաժողովի մանրամասները՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  եւ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքերում:

www.armenianchurch.org

www.mindiaspora.am

Նախորդ
...
X