.
2025թ., Հունվարի 1

Հովհաննես 16․ 31-33                                                                Չորեքշաբթի   |   Հունվար 1

 

 

Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Հովհ․ 16․33 

 

ՎԱԽ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Նոր տարվա հենց առաջին օրը՝ գիշերվա ժամը երեքին, արթնացա վախի զգացումով։ Ապագայի մասին մտքերն անհանգստություն ու տագնապ էին առաջացրել իմ սրտում։ Մեր ընտանիքը երկար ժամանակ պայքարում էր հիվանդությունների դեմ, և ես ինձ հոգեպես ու ֆիզիկապես հյուծված և ճնշված էի զգում։ Թվում էր, թե մեր խնդիրներն անվերջանալի են,  ի՞նչ նոր դժվարություններ էին սպասվում մեզ  առջևում։

Հիսուսի աշակերտները շատ լավ էին հասկանում, թե ինչ է նշանակում ապագայի հանդեպ վախ ունենալ։ Չնայած նրան, որ Վարդապետը նախապատրաստում և մխիթարում էր նրանց, միևնույնն է, վախի զգացում կար։ Երբ Հիսուսին ձերբակալեցին, Պետրոսը նրան ուրացավ (Հովհ. 18.15-17, 25-27), իսկ մյուսները փախան ու թաքնվեցին (Հովհ. 20.19): Հիսուսի ձերբակալությամբ և խաչելությամբ պայմանավորված ցնցումներն ու վախը ստիպեցին նրանց գործել հակառակ Նրա խոսքի՝ «քաջալերվեք» և հավաստիացման՝ «Ես հաղթել եմ աշխարհին» (հ․ 33)։

Քրիստոսի հարությունը հաստատեց Նրա իշխանությունը կյանքի և մահվան վրա։ Հարությամբ Նա տարավ վերջնական հաղթանակ։ Չնայած այս աշխարհի մեղավոր վիճակն անխուսափելի է դարձնում տառապանքը, մենք կարող ենք խաղաղություն գտնել՝ վստահ լինելով, որ ամեն բան գտնվում է իմաստուն և սիրառատ Աստծո վերահսկողության ներքո։ Հիսուս Քրիստոսն այսօր մեզ հետ է, ինչպես աշակերտների հետ էր, ովքեր Ավետարանը տարածեցին ողջ աշխարհով մեկ։ Թող Աստծո Խոսքը, որ Նա տիրում և կառավարում է ողջ տիեզերքը, զորացնի մեր սրտերը, որպեսզի այս նոր տարում վստահենք Նրան և համարձակ լինենք, նույնիսկ, երբ ապագան թվում է անորոշ։

 

Ինչպե՞ս ենք արձագանքում դժվարություններին և տառապանքներին։ Ի՞նչ նշանակություն ունի մեզ համար «քաջալերվե՛ք» արտահայտությունը։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ օգնեցիր հաղթահարել վախերս և ցույց տվեցիր, թե ինչպես կարող եմ  համարձակորեն ապրել։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 1-3, Մատթեոս 1