«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»
Ղուկաս 2.14
Ղուկաս 2.14
Քրիստոսով սիրելի՛ եղբայրներ և քույրեր
Այս օրհնյալ օրերին, երբ հնչեցնում ենք Ամանորի ու Սուրբ Ծննդյան շնորհավորանքները,
հիշենք նաև հրեշտակների ավետիսի բովանդակությունը:
Օրեցօր փոփոխվող այս աշխարհում, որտեղ հաճախ պատերազմներ են մոլեգնում, և մարդկային կյանքն
արժեզրկվում է, Քրիստոսի Ծնունդով ավետված խաղաղությունն ու իրար հանդեպ բարեհաճությունն ավելի
կենսական ու կարևորված են դառնում:
Մարդացած Աստված՝ Հիսուս Քրիստոս, սահմանեց իրական սիրո չափանիշը: Դավթի քաղաքում մեզ համար
ծնված Փրկիչը, որ Օծյալ Տերն է, այսօր էլ Իր օրինակով մեզ սովորեցնում է սիրել, ներել, հանդուրժել,

արժևորել և դիմացինի շահն առաջնահերթ դարձնել:
Սա է բաղձալի խաղաղության բանաձևը:
Աղոթքս է, որ Քրիստոսը՝ որպես Արքա, ծնվի յուրաքանչյուրիս սրտում՝ փոխելով մեզ ներսից ու հաշտեցնելով
Աստծո հետ, բերելով բարեհաճություն միմյանց հանդեպ, որից կբխի խաղաղությունը երկրի վրա:
Արդյունքում վերափոխված ամեն կյանք կփառավորի Բարձրյալ Աստծուն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Վերապատվելի Ավետիք Խաչատրյան
ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ