.
2025թ., Հունվարի 15

Ա Թեսաղոնիկեցիներին 5․ 11-15                                                Չորեքշաբթի   |   Հունվար 15

 

 

Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։

Ա Թես․ 5․11

 

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՎ 

 

Ես չգիտեմ, թե ով է մեր եկեղեցում մարում լույսերը և փակում դռները կիրակնօրյա երեկոյան պաշտամունքից հետո, բայց վստահ եմ՝ այդ մարդը բավականին  ուշ է ընթրում։ Եկեղեցում մարդիկ սիրում են շփվել, կիսվել իրենց կյանքի որոշումներով, ուրախություններով ու դժվարություններով։ Պաշտամունքի ավարտից հետո կարող է անցնել կես ժամ և նույնիսկ ավելին, բայց շենքում դեռևս կարող եք տեսնել մարդկանց՝ միմյանց հետ հաղորդակցվելիս։

Հաղորդակցությունը քրիստոնեական կյանքի անբաժան ու հիմնարար մասն է։ Առանց հավատակից եղբայրների և քույրերի հետ շփման մենք կարող ենք կորցնել այն անթիվ օրհնությունները, որոնք Աստված սիրով նախապատրաստել է մեզ համար։

Պողոս առաքյալը գրում է. «Միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք» (Ա Թես․ 5.11), իսկ Եբրայեցիների նամակի հեղինակը հորդորում է՝ «մեկտեղ հավաքվելը զանց չառնենք», և «միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով» (Եբր․ 10․24-25)։

Որպես հավատացյալներ՝ մենք հոգ ենք տանում միմյանց մասին՝ երկչոտներին քաջալերելով, տկարներին օգնելով, բոլորի հանդեպ համբերատա՛ր լինելով (հ․ 14)։ Տերը մեր օգնականն է, ուստի մենք կարող ենք անկեղծորեն սիրել միմյանց, վայելել համատեղ հաղորդակցությունը և ձգտել իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործել (հ․ 15)։

 

Ի՞նչ հոգևոր օրհնություններ ենք գտնում հավատացյալների հետ հաղորդակցության մեջ: Ինչպե՞ս կարող ենք ներգրավել ուրիշներին՝ քրիստոնեական հրաշալի համայնքին մաս կազմելու:

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, օգնի՛ր ինձ դառնալ այնպիսի հավատացյալ, ով սիրով և համբերությամբ կաջակցի մյուսներին։ Ամեն։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 36-38, Մատթեոս 10․ 21-42