.
Հարգանքի տուրք Սարդարապատում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներն ու երիտասարդները, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ միասին, մայիսի 28-ին ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցեցին նրանց: Մինչեւ այդ՝ ԱՀԱԸ ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ եւ ՀԱԵ հովիվ Վեր. Հովհաննես Հովսեփյանը, հրավիրված էին մասնակցելու «Հաղթական դար» հանդիսավոր միջոցառմանը: Այն յուրօրինակ, թատերականացված պատմական էքսկուրս էր, որն ամբողջացնում էր 100 տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր հաղթանակները՝ սկսած Սարդարապատի հերոսամարտից մինչեւ Արցախ: 

Հ.Գ.- 100 տարի առաջ՝ 1918թ. մայիսին, Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը, որի արդյունքում Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը մտավ Խորհրդային Միության կազմի մեջ: Մայիսի 28-ը՝ որպես Հանրապետության հռչակման օր, պաշտոնապես նշվում է 1992թ.-ից:

Նախորդ
...
X