Եբրայեցիներին 1․1-4 Չորեքշաբթի | Հունվար 22
Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը․․․: Եբր․ 1․3
ՃԱՆԱՉԵԼ ԱՍՏԾՈՒՆ
Ես մեկնցի Հնդկաստան, մի երկիր, որտեղ երբևէ չէի եղել և կեսգիշերից հետո հայտնվեցի Բանգալոր քաղաքի օդանավակայանում: Չնայած էլեկտրոնային բազմաթիվ հաղորդագրություններին, ես չգիտեի, թե ով պետք է ինձ դիմավորեր և որտեղ պետք է հանդիպեի նրան։ Ես հետևեցի մարդկանց հոսքին, անցա օդանավակայանի սրահներից և դուրս եկա շոգ ու խոնավ փողոցներ՝ հուսալով, որ գոնե մի քանի բարեհամբույր հայացք կտեսնեմ ու կհանդիպեմ մեկին, ով ինձ ճանաչում է։ Մի քանի ժամ շրջելուց հետո վերջապես մի տղամարդ մոտեցավ ինձ և հարցրեց. «Ուի՞ն, դուք եք։ Ներեցե՛ք, որ երկար սպասեցրի, օդանավակայանում տեսա ձեզ, բայց չէի սպասում, որ ձեր տեսքը հենց այսպիսին կլինի»։
Մենք կարող ենք շփոթվել և չճանաչել մարդկանց, բայց Աստված մեզ տալիս է անսխալ եղանակ՝ ճանաչելու Իրեն։ Նա աշխարհ ուղարկեց իր միածին Որդուն՝ Հիսուսին. «Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը» (Եբր. 1․3)։ Նրան նայելով՝ մենք տեսնում ենք Հայր Աստծուն։
Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչպիսին է Աստված, ինչ է Նա ասում և ինչպես է սիրում, պետք է նայենք Հիսուսին և լսենք Նրա խոսքերը։ Արդյոք մենք հետևո՞ւմ ենք Նրա ճշմարտությանը, լսու՞մ ենք այն, ինչ Աստված փոխանցել է Քրիստոսի միջոցով։ Վստահ լինելու համար, որ ճանաչում ենք Աստծուն, մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք Աստծո Որդուն և սովորենք Նրանից։
Երբեմն տարբեր իրավիճակներում դժվարանում ենք լսել Աստծո ձայնը:
Քրիստոսին իրապես ճանաչելը կարող է օգնել մեզ աշխարհի աղմուկի մեջ
Աստծո ձայնը զանազանելու հարցում։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ՝ ճանաչելով Հիսուս Քրիստոսին՝ լսել Քո ձայնը և հետևել Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 4-6, Մատթեոս 14․22-36