Առակներ 2․1-11 Կիրակի | Հունվար 26
Եթե դու այն որոնես արծաթի պես․․․այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։ Առ․ 2․4-5
ԵՐԿՅՈՒՂ ԱՐԱՐՉԻ ՀԱՆԴԵՊ
Յոթ տարի առաջ Ջերեմիի մոտ անբուժելի քաղցկեղ ախտորոշվեց։ Նա հիշում էր այն սարսափելի պահերը, երբ զգացել էր մահվան վախը։ Ժամանակի ընթացքում, երբ սկսեց ճանաչել աստծուն, այդ վախը հաղթահարվեց։ Նրա հոգում մահվան վախը փոխարինվեց Արարչի հանդեպ երկյուղով: Ջերեմիի համար այդ երկյուղն այն համեստ պատկառանքն է Տիրոջ հանդեպ, Ով «պիտի կլանի մահն առհավետ» (Ես 25.8), և միևնույն ժամանակ նա խորապես գիտակցում է, որ Աստված ճանաչում և սիրում է իրեն։
Աստծո հանդեպ երկյուղի մասին բազմիցս խոսվում է Սուրբ Գրքում։ Սողոմոն թագավորն իր որդուն սովորեցնում է Տիրոջից ակնածելու կարևորության մասին։ Նա ասում է, որ եթե որդին որոնի իմաստությունը, ինչպես փնտրում են թաքնված գանձեր, ապա կհասկանա Տիրոջ երկյուղը և կգտնի Աստծո գիտությունը (Առ. 2․2, 4-5), միաժամանակ, իմաստության և գիտության հետ միասին խոհեմությունը կպաշտպանի նրան (հ. 10-11)։
Երբ մենք հանդիպում ենք դժվարությունների ու անցնում վախերի միջով, դա արտացոլում է մեր սահմանափակ լինելը։ Բայց եթե մենք դիմենք Աստծուն և խոնարհությամբ օգնություն խնդրենք, Նա կազատի մեզ վախից ճիրաններից և կլցնի երկյուղածությամբ, որն իսկապես ամրացնում է մեր հավատը և վստահությունն առ Աստված։
Որքա՞ն կարևոր է մեզ համար Տիրոջ երկյուղը։ Ինչպե՞ս կարող ենք մենք այսօր խոնարհ լինել Իր առաջ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, երկնքի և երկրի Արարի՛չ Աստված, օգնի՛ր սրբությամբ կանգնել Քո առջև իմ ողջ կյանքի ընթացքում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 14-15, Մատթեոս 17