Մատթեոս 5․1-12 Կիրակի | Փետրվար 2
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Մատթ․ 5․4
ՍԵՐ՝ ՀԱԿԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Իսահակ Ուոթսը, հոգևոր երգերի ճանաչված հեղինակներից մեկը, երբ սկսեց գրել իր «Երբ այն խաչին ես կնայեմ» երգը, օգտագործեց բանաստեղծական ձևափոխության կառուցվածք՝ նպատակ ունենալով ցույց տալ հակադրություններ։ Օրինակ՝ «Իմ մեծ աչքերիս վնաս կսեպեմ» և «հպարտությունս կանարգեմ» արտահայտությունները միավորում են գաղափարներ, որոնք սկզբում թվում են իրար հակասող։ Մենք հաճախ կարող ենք հանդիպել նմանօրինակ կառուցվածքի՝ անվանելով դրանք հակադրություններ, ինչպիսիք են՝ «ահավոր լավ» կամ «խոշոր թզուկ»։ Բայց Ուոթսի պարագայում այս հակադրություններն ունեն ավելի խոր իմաստ։
Հիսուս Քրիստոսը, օգտագործելով հակադրություններ Լեռան քարոզում, ասում է. «Երանի՜ հոգով աղքատներին» (Մատթ. 5. 3)՝ այդպիսով մատնանշելով, որ նրանք, ովքեր հույս չունեն, պիտի ստանան ավելին։ Իսկ երբ սիրելի մարդու կորուստը կհանգեցնի սգի, «կմխիթարվենք» (հ. 3)։ Այս խոսքերով Նա ցույց է տալիս, որ երկնքի արքայությունում չեն գործում աշխարհիկ կյանքի օրենքները։
Քրիստոսով մեր կյանքը միշտ չէ, որ համընկնում է մեր ակնկալիքներին։ Նա խաչի վրա կրեց այն տեսողական հակադրությունը, որն արտահայտվեց փշե պսակի տեսքով։ Ուոթսը վերցրեց այս ծաղրանքի խորհրդանիշը և հակադրության միջոցով այն ներկայացրեց որպես ճախրող գեղեցկություն. «Սերն ու տրտմությունը վազում են միասին, արդյոք ե՞րբ միացան նրանք»: Այս տողերը սարսուռ են առաջացնում, սակայն ստեղծագործության վերջին տողի մեջ կա խորը գիտակցում և նվիրում. «Հանուն Տիրոջ այսպիսի սիրո, արժե ողջ կյանքս տալ»:
Այսօր ի՞նչ առնչություն ունենք մենք Լեռան քարոզի «Երանելիներ»-ի հետ:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ զոհաբերության համար, որի միջոցով ինձ դարձրիր Քո Թագավորության անդամ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 29-30, Մատթեոս 21․23-46