.
2025թ., Փետրվարի 3

Սաղմոսներ 138                                                                        Երկուշաբթի   |   Փետրվար 3

 

 

Որովհետև Տերը բարձր է, բայց տեսնում է խոնարհին, և հեռվից նա ճանաչում է բարձրամիտին։ Սաղմ․ 138․6

 

«ՏԱՐԲԵՐՎՈՂ», ԲԱՅՑ ՍԻՐՎԱԾ

 

Մի անգամ մեր եկեղեցի այցելեց մի ընտանիք: Նրանց փոքրիկ աղջիկը նստած էր հաշմանդամի սայլակին։ Ես մոտեցա նրան, ծանոթացրի իմ շան՝ Քելլիի հետ, և գովեցի նրա վարդագույն ակնոցներն ու գեղեցիկ կոշիկները։ Աղջիկը չէր խոսում, բայց նրա լայն ժպիտը ցույց տվեց, որ մեր զրույցը նրան դուր եկավ։ Հետո մեզ մոտեցավ մի ուրիշ աղջիկ: Նա նայեց ներքև ու շշուկով ասաց. «Կասե՞ք նրան, որ նրա զգեստը գեղեցիկ է»։ Ես առաջարկեցի. «Ասա ինքդ. նա կուրախանա, երբ լսի դա քեզնից»։ Չնայած մեր նոր ծանոթը չէր խոսում, նրա ժպիտն ու հայացքը հուշում էին, որ նա իրեն սիրված ու ընդունված է զգում։

Սուրբ Գիրքն ու մեր իրականությունը լի են օրինակներով, երբ մարդիկ մեկուսացված են իրենց յուրահատկությունների պատճառով։ Սակայն Արարիչն ընդունում է մեզ՝ մեր բոլոր առանձնահատկություններով հանդերձ, և անհատապես կանչում յուրքանչյուրիս։ Սաղմոսերգու Դավիթն ասում է․ «Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզանից... Տերը բարձր է, բայց տեսնում է խոնարհին, և հեռվից նա ճանաչում է բարձրամիտին» (Սաղմոս 138․1, 6)։

Աստված սիրով նայում է Իր իսկ ձեռքով ստեղծված յուրաքանչյուրին՝ հատկապես նրանց, ովքեր խոնարհ սրտով մոտենում են Իրեն։ Թեև յուրաքանչյուրս մեր ձևով կարող ենք «տարբերվող» լինել, սակայն Աստծո անսահման սիրո մեջ մենք բոլորս նույնքան թանկ ու ընդունված ենք։ 

 

Որպես հավատացյալներ՝ մենք պետք է պատրաստ լինենք մեր շուրջը գտնվող «տարբերվող» մարդկանց հանդեպ սեր և կարեկցանք ցուցաբերել։

 

Աղոթք – Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ ընդունել բոլորին նույն այն սիրով ու բարությամբ, որով Դու ամեն օր պարուրում ես ինձ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 31-33, Մատթեոս 22․1-22