.
2025թ., Փետրվարի 6

Սաղմոս 92                                                                                    Հինգշաբթի   |   Փետրվար 6

 

 

 

 ․․․ցնծում եմ քո ձեռքի գործերով։ Սաղմ․ 92․4

 

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

 

Երբ ես մոտենում էի կյանքիս նոր փուլին՝ ծերության «ձմռանը», որտեղ տարիների հոսքն անշրջելիորեն արագանում է, երբեմն ցանկություն էի ունենում դանդաղեցնել ժամանակը։ Բայց, այնուամենայնիվ, իմ ներսում անսպառ ուրախություն կար։ Ամեն օրը Տիրոջ անգնահատելի պարգևն է։ Ու ես, ինչպես սաղմոսերգու Դավիթը, կարող եմ բացարձակ վստահությամբ ասել՝ «Բարի է Տիրոջից գոհանալը, սաղմոս ասելը քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ Առավոտից քո ողորմությունը պատմելը և գիշերը՝ քո ճշմարտությունը» (Սաղմոս 92․1-2)։

Չնայած իմ կյանքի դժվարություններին, ուրիշների խնդիրներին նույնպես անհաղորդ չեմ, և Աստված հնարավորություն է տալիս միանալու սաղմոսերգուին ու Իր ձեռքի գործերով ցնծալու (Սաղմ. 92․4): Ես ուրախանում եմ Աստծո օրհնություններով՝ իմ ընտանիքով, ընկերներով և սիրելի աշխատանքով։ Ուրախանում եմ Նրա ստեղծագործության հրաշալիքներով ու Աստծո Խոսքի հարստությամբ։ Ուրախանում եմ, որովհետև Հիսուսը սիրեց ինձ այնքան, որ խաչի մահով մահացավ իմ մեղքերի համար։ Եվ ուրախանում եմ, որովհետև Նա մեզ տվեց ուրախության աղբյուր Սուրբ Հոգու միջոցով (Հռ.15․13): Աստծո օրհնությամբ հավատացյալները ծաղկում են «արմավենու պես․․․ ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն» (Սաղմ. 92․12-15):

Մենք՝ որպես Աստծո զավակներ, տարբեր իրավիճակներում ու կյանքի ցանկացած փուլում պետք է հաճեցնենք Աստծուն մեր բարի խոսքերով ու գործերով: Մեր գլխավոր ուրախությունն Աստծո հետ քայլելն ու Նրա ճշմարտությունը տարածելն է:

 

Բաց լինենք մեր կյանքում Աստծո շնորհած ուրախությունը տեսնելու։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ուրախությամբ ես լցնում ամեն օրս։ 

Օգնի՛ր ինձ գիտակցել, որ Դու ես իմ ուրախության աղբյուրը։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 39-40, Մատթեոս 23․23-39