.
2025թ., Փետրվարի 15

Եբրայեցիներին 11․1-12, 32-40                                                           Շաբաթ   |   Փետրվար 15

 

 

Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան։ Եբր․ 11․39

 

ՀԱՎԱՏՔՈՎ

 

Միշելը և նրա ընտանիքը  կարևոր որոշում կայացրին՝ բնակություն հաստատել Պերուի միսիոներական համայնքում։ Նրանք գիտեին, որ մշակույթ փոխելը և նոր միջավայրում ապրելը համեմատաբար դժվար կլինի, բայց նախքան այդ քայլին գնալը, վստահ որոշում ունեին, որ Աստված պետք է իրենց կյանքում առաջնայինը լինի. «Եթե Աստված մեզ հետ է, մենք ամեն բան կհաղթահարենք»։ Տարիների ընթացքում նրանք բազմիցս հանդիպեցին խոչընդոտների, անցան փորձությունների միջով, բայց շարունակում էին վստահել իրենց Արարչին։ Երբեմն նրանց հավատքը նույնպես տկարանում էր, երբ կանգնում էին դժվարությունների առջև, բայց ինչ էլ որ պատահեր, նրանք վստահ էին, որ Աստված հավատարիմ է: «Նա երբեք չի թողել մեզ, միշտ եղել է ու կլինի մեր կողքին»,- ասում էին նրանք։

Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը հավատը ներկայացնում է որպես «հուսացված բաների հաստատում ու աներևույթ բաների ապացույց» (Եբր. 11․1)։ Նա հիշեցնում է, թե ինչպես էին Աստծուն ծառայում Հին Կտակարանի հերոսները՝ ասելով. «Հավատով Աբելը... Հավատով Նոյը... Հավատով Աբրահամը... Հավատով Սառան» (հ․ 4, 7, 8, 11)։ Իսկ վերջում հավելում է. «Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որպեսզի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի և մյուս մարգարեների մասին, որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին...» (հ․32-33)։

Երբ մենք վստահում ենք Աստծուն, Նա օրհնում և ցույց է տալիս Իր հավատարմությունը։ Երկրային կյանքում մենք գուցե չստանանք խոստացվածը (հ․39), բայց բոլոր դեպքերում կարող ենք վստահ լինել, որ Աստված հուսախաբ չի անում մեզ։

 

Ինչպե՞ս է Աստված ամրապնդում մեր հավատքը: Որո՞նք են մեր կյանքի այն ոլորտները, որ Նրան վստահելու կարիք ունենք:

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու հուսալի Աստված ես։ Իմաստություն տո՛ւր, որպեսզի ավելի վստահեմ Քեզ, նույնիսկ, երբ ակնհայտորեն չեմ տեսնում, թե ինչպես ես գործում։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 17-18, Մատթեոս 27․27-50