.
2025թ., Փետրվարի 17

Հռոմեացիներին 7․14-28                                                             Երկուշաբթի   |   Փետրվար 17

 

 

 

Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հռոմ․7․25

 

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՇՆՈՐՀ

 

«Մարմինս տենդի մեջ է, իսկ մտքումս՝ խառնաշփոթ՝ մեղավոր, անարժան, չար… Անօգուտ և ծանր օր է, չեմ հիշում ավելի վատ օր իմ կյանքում։ Տե՛ր, ների՛ր ինձ»։ Այս խոսքեր իր օրագրում գրել է Ջոն Նյուտոնը, 1767 թվականի սեպտեմբերի 2-ին։ 

Նա, ով «Օ՜ , Շնորհ» երգի հեղինակն ու ստրկավաճառության դեմ մղած պայքարի ջատագովներից էր, ու ժամանակին ինքն էլ ստրկավաճառ էր, լավ ծանոթ էր հոգևոր փորձառություններին:

Այսօր՝ հարյուրավոր տարիներ անց, մեր ներսում հաճախ նույն պայքարն է մղվում՝ մեղավոր բնության և Աստծուն հաճեցնելու ձգտման միջև։ Դարեր առաջ Նյուտոնը չհանձնվեց այս պայքարի մեջ. չորս ամիս անց նա իր օրագրում շնորհակալության տողեր գրեց Աստծուն՝ Նրա ողորմության, բժշկության, խաղաղության և անսահման առատության համար։

Պողոս Առաքյալն իր կյանքում նույնպես բախվեց բարու և չարի մշտական պայքարին։ Հռոմեացիներին ուղղված նամակում նա խոստովանում է, որ մեղքը պատերազմ է մղում իր ներսում՝ հակառակվելով Տիրոջ կամքին։ Նրա խոսքերը կարծես արտացոլում են նաև մեր ներքին ապրումները․ «Որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում» (Հռոմ. 7․19)։ Օրենքը մեզ ցույց է տալիս մեր թերությունները, բայց ինքնին չի կարող փոխել մեր էությունը։

Սակայն, ի ուրախություն մեզ, հուսահատությունը վերջնական հանգրվանը չէ։ Աստված լույս է սփռում այնտեղ, որտեղ հույսը մարում է, և ազատություն պարգևում նրանց, ովքեր մեղքի կապանքներում են հայտնվել (հ․23)։ Պողոս առաքյալը, անցնելով այս ներքին պայքարի միջով, ցնծությամբ բացականչում է. «Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (հ․25)։

 

Ինչպե՞ս է Տեր Աստված զորացնում ու առաջնորդում մեզ դժվարին պահերին։

 

Աղոթք – Տե՛ր Աստված, երբ ես ներքին պայքարների մեջ եմ, պահի՛ր ինձ Քո ողորմության և հույսի մեջ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 21-22, Մատթեոս 28