Ովսեե 3 Հինգշաբթի | Փետրվար 27
ՈՐՈՇՈՒՄ
Սքոթն ու Բիան չգիտեին, թե ինչպես վարվել իրենց այն ընկերների և հարազատների հետ, ովքեր ապրում էին անհավատ և ոչ աստվածահաճո կյանքով։ Սերտելով Աստվածաշունչն ու շարունակաբար աղոթելով՝ նրանք որոշեցին երեք կարևոր քայլ անել. նախ՝ նորոգել մտերիմների հանդեպ իրենց սերը, հետո՝ անկեղծորեն խոսել այն ամենի մասին, ինչը ճշմարիտ է Աստծո ծրագրի տեսանկյունից, և վերջապես՝ պահպանել կապն ու շփումը՝ առաջնորդվելով Աստվածաշնչի իմաստությամբ։ Նրանք բաժնեկցում էին Քրիստոսի սիրով, և ժամանակի ընթացքում նրանց հանդեպ վստահությունն աճում էր, իսկ ազդեցությունը՝ ուժեղանում։
Ովսեե մարգարեն, հավանաբար, դժվարանում էր հասկանալ, թե ինչպես վարվել կնոջ հետ, որը ոչ միայն չէր հարգում Աստծուն, այլև չէր ցուցաբերում հարգանք իր ամուսնու նկատմամբ: Աստված նրան ասաց. «Նորից գնա՛, մի շնացող կնո՛ջ սիրիր՝ ընկերոջից սիրված» (Ովս 3.1): Օվսեեն նորոգեց իր սերը կնոջ հանդեպ և խոսեց նրա հետ այն մասին, ինչը ճշմարիտ էր և բարի: Նրանց ամուսնությունը պատկերում էր Աստծո ու Իսրայելի ժողովրդի հարաբերությունները։ Թեև Իսրայելը շեղվել էր ճշմարիտ ճանապարհից, Աստված նրանց դիմեց սիրով ու ողորմությամբ՝ ասելով, որ ցանկանում է օրհնել նրանց (Ովս․ 14․5), բայց նրանց անհրաժեշտ էր վերադառնալ և քայլել Նրա ճշմարիտ ճանապարհների մեջ. «… որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ» (հ․9)։
Աստված տալիս է մեզ իմաստություն և խոհեմություն, իսկ մեզնից պահանջում է փոխանցել Նրա սերը և ճշմարտությունը նրանց, ովքեր ապրում են ոչ աստվածահաճո կյանքով: Նրա օրինակով մենք կարող ենք գտնել ճիշտ մոտեցումը:
Աստված ցույց տվեց Իր սերն ու ճշմարտությունը մեզ, բաժնեկցենք այդ ամենով նրանց հետ, ովքեր հեռու են Աստծուց։
Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր ինձ արտահայտել Քո ճշմարտությունը և փոխանցել Քո սերը նրանց, ովքեր շեղվել են Քո ճանապարհներից: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 17-19, Մարկոս 6․30-56