.
2025թ., Փետրվարի 28

Եսայի 26․1-9                                                                                        Ուրբաթ   |   Փետրվար 28

 

 

Հաստատուն միտք ունեցողին Դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի Քեզ է հուսացել։ Ես․ 26․3

 

ԿԱՏԱՐՅԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

 

Ընկերս առողջական խնդիրներ ուներ և քաղցկեղի վերջնական ախտորոշումը  ծանր հարվածի պես էր: Նա կորցրեց քունը և ողջ գիշեր շուռ էր գալիս մահճակալում՝ լսելով իր մարմնի մեջ տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն: Մի գիշեր, հուսահատության մեջ, նա բարձրաձայն աղաչեց Աստծուն, որ ազատի իրեն այս ծանր բեռից:

«Հանկարծ խաղաղություն զգացի,- պատմեց նա,- իմ վրա իջավ երկնային խաղաղություն, որը կարծես տաք վերմակով ծածկեր հիվանդ մարմինս: Եվ այդ խաղաղությունը չլքեց ինձ, նույնիսկ երբ անցնում էի բուժման տարբեր ծանր փուլերով»:

Աստված խաղաղություն խոստացավ Իր ժողովրդին, անկախ նրանից, թե ինչ պայմաններում կհայտնվեին: Դարեր առաջ Եսայի մարգարեն իսրայելացիներին փոխանցեց այս խոստումը: Ամենից առաջ նրանք պետք է հուսային Աստծուն. «… որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է» (Ես. 26․4): Հետաքրքիր է, որ եբրայերեն բնագրում, «կատարյալ խաղաղություն» արտահայտությունը հնչում է որպես «շալոմ-շալոմ», այստեղ կրկնությունն ամրապնդում է գաղափարը:

Մենք նույնպես կարող ենք ծանր իրավիճակների առաջ կանգնել, սակայն պետք է հավատանք ու վստահ լինենք, որ Աստված երբեք չի թողնի մեզ և միշտ կպահի Իր կատարյալ խաղաղության մեջ:

 

Ինչի՞ համար ենք աղոթում  մեր փորձությունների ժամանակ և ինչպե՞ս է Աստված պատասխանում մեր աղոթքներին:

 

Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ այն կատարյալ խաղաղության համար, որ Դու պարգևեցիր ինձ: Օգնի՛ր ամբողջությամբ վստահել Քեզ նույնիսկ ցավի ու վախի մեջ: Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 20-22, Մարկոս 7․1-13