.
2025թ., Մարտի 1

Բ Տիմոթեոս 3․14-16                                                                          Շաբաթ   |   Մարտ 1

 

Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ․․. քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Եբր․ 4․12

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ

 

Որքանո՞վ է կարևոր Սուրբ Գիրքը։ Այնքանով, որ բազմաթիվ երկրներում մարդիկ իրենց կյանքը վտանգում են՝ այն իրենց մայրենի լեզվով թարգմանելու համար։ Այդ մարդիկ պարզապես հավատացյալներ են, ում սպառնում է ձերբակալություն միայն այն պատճառով, որ փորձում են Աստծո Խոսքը հասանելի դարձնել իրենց հայրենակիցների համար։

Մի կին թարգմանիչ, ով ապրում էր քրիստոնեության հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող երկրում, ասել է. «Ես պետք է ավարտին հասցնեմ այս աշխատանքը: Ինձ հարազատ մարդիկ պետք է ունենան փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով»: Իսկ նա, ով կազմակերպել էր Աստվածաշնչի գաղտնի թարգմանությունը, վերլուծելով իրականությունը, բացատրում է. «Դուք կարող եք հիմնել եկեղեցի, բայց եթե չունենաք ձեր լեզվով թարգմանված Սուրբ Գիրք, այն, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, կգոյատևի միայն մեկ սերնդի համար»:

Այս գործի նվիրյալները նույնիսկ իրենց կյանքն են վտանգում, քանի որ չկա մեկ այլ գիրք, որն ունի այնպիսի խորություն և նշանակություն, ինչպիսին Աստվածաշունչն է: Նրա պահպանությունը դարերի ընթացքում իրապես բացառիկ գործընթաց է: Այն աներևակայելի ճշգրիտ է թե՛ պատմական իրադարձությունների նկարագրության մեջ, թե՛ մարդկային սիրտը բացահայտելու գործում: Աստծո Խոսքը «կենդանի է ու ազդեցիկ»: Այն թափանցում է մինչև շնչի և հոգու խորքը և «քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները» (Եբր. 4․12): «Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է» (Բ Տիմ. 3․16), ինչը նշանակում է, որ գրված է Աստծո ներշնչանքով: Եվ ամենակարևորը, առաջնորդում է դեպի փրկություն՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի շնորհիվ:

Գնահատե՛նք, սերտենք ու ապրենք Սուրբ Գիրքը, և Տիրոջ առաջնորդությամբ ավետարանենք ու տարածենք Աստծո Խոսքը, որպեսզի ամբողջ աշխարհում այն հասանելի լինի բոլորին:

 

Ինչպե՞ս կարող ենք նպաստել Աստծո Խոսքի տարածմանն ու ճիշտ ընկալմանը:

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Քո Խոսքի և այն մեծ արտոնության համար, որ հնարավորություն ունենք բաժնեկցելու ուրիշների հետ: Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 23-25, Մարկոս 7․14-37