.
2025թ., Մարտի 3

Ղուկաս 10․27-37                                                                              Երկուշաբթի   |   Մարտ 3

 

 
Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա»։ Ղուկ․ 10․37

 

ԱՍՏԾՈ ՍԵՐԸ ԴԵՊԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԸ

 

Ձմռան մի ցուրտ օր առաքիչը նկատեց տարեց մի կնոջ, ով մեծ ջանքերով մաքրում էր տնամերձ ձյունածածկ արահետը։ Երիտասարդը կանգ առավ, մոտեցավ ու սիրալիր առաջարկեց իր օգնությունը։ Սկզբում կինը շնորհակալությամբ ժպտաց, բայց մի պահ հապաղեց՝ անհանգստանալով, որ երիտասարդը չի հասցնի կատարել իր առաքումները, բայց հետո ընդունեց օգնությունը։  Վերջապես, երբ գործն ավարտված էր, տարեց կինը երախտագիտությամբ նայեց երիտասարդին ու ջերմորեն ասաց. «Շնորհակալ եմ, որդի՛ս, Աստված հենց քեզ ուղարկեց ինձ օգնելու»։

Նոր Կտակարանում Հիսուսը ներկայացրեց նոր տեսակետ մերձավորի հանդեպ սիրո մասին (Ղուկ. 10․25-37): Նա սկզբում հարցրեց օրենսգետին, ով ցանկանում էր փորձել իրեն, թե ինչպե՞ս է հասկանում Օրենքի ամենակարևոր պատվիրանը: Վերջինս պատասխանեց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով, և քո մերձավորին, ինչպես քո անձը» (հ․ 27)։

Հիսուսն ասաց. «Ճիշտ պատասխանեցիր. դա արա՛ և կապրես», բայց ի պատասխան նրա երկրորդ հարցին՝ «Ո՞վ է իմ մերձավորը», մի առակ պատմեց, որտեղ երկու կրոնական սպասավորներ անցան մի մարդու կողքով, ով մահվան եզրին էր, և նրան օգնություն չցուցաբերեցին, իսկ սամարացին, ով արհամարհված էր հրեաների կողմից, հոգատարություն դրսևորեց ու մեծ ներդրում կատարեց նրա բուժման համար: Հիսուսը բացատրեց, որ հենց սա է մերձավորին սիրելու իրական տարբերակը և կոչ արեց օրենսգետին. «Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա» (հ. 37): 

Երբեմն ուրիշներին սիրելը դժվար է:  Բայց Տերը մեզ լցնում է Իր սիրով ու տալիս է կարողություն սիրելու այնպես, ինչպես դա արեց ողորմած սամարացին:

 

Ինչպե՞ս Աստված Իր սերը ցուցաբերեց մեր նկատմամբ «մերձավորների» միջոցով: Ու՞մ հանդեպ կարող ենք «ողորմություն ցուցաբերել» այսօր:

 

Աղոթք – Հա՛յր, տեսնող աչքեր և հնազանդություն տուր՝ օգտագործելու այն բոլոր հնարավորությունները, որով կարող եմ սեր և հոգածություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, որոնց Դու ստեղծեցիր և անվանեցիր ինձ մերձավոր։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 28-30, Մարկոս 8․22-38