Գործք Առաքելոց 3․14-24 Երեքշաբթի | Մարտ 4
Սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց․․․
Գործք․ 3․15
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Մովսեսը՝ եղջյուրներով։ Հենց այս կերպ է նա պատկերված Միքելանջելոյի հայտնի քանդակում, որը ստեղծվել է 1515 թվականին։ Երկու եղջյուր դուրս են գալիս նրա գլխից՝ դեպի ճակատը։
Սա միակ դեպքը չէ։ Շատ նկարիչներ Վերածննդի դարաշրջանում և Միջնադարում Մովսեսին պատկերել են այս կերպ։ Ինչու՞: Դա կապված է Աստվածաշնչի լատիներեն թարգմանության առանձնահատկությունների հետ։ Երբ Տիրոջ հետ խոսելու պատճառով Մովսեսի երեսը լուսափայլում էր (Ելք 34․29), եբրայերեն բնագրի մեջ օգտագործվում է բառ, որը կապված է «եղջյուր» բառի հետ։ Լատիներեն Վուլգատայի հեղինակը, հենց այսպես է թարգմանել այն։ Մովսեսը սխալ կերպով է ընկալվել։
Ցավոք, նման սխալներ եղել են նաև նախկինում, երբ Պետրոսը Քրիստոսի անունով բժշկեց ի ծնե կաղ մարդուն (Գործ. 3․1-10): Նա իր շրջապատող մարդկանց բացատրեց, որ սխալ են հասկացել Հիսուսին։ Պետրոսը ասաց. «Դուք Սրբին ու Արդարին մերժեցիք և խնդրեցիք, որ ձեզ մի մարդասպանի շնորհի» (հ. 14-15): Սակայն Աստված մեռելներից հարություն տվեց։ Նա կատարեց այն, ինչ նախապես ասել էին բոլոր մարգարեները՝ Քրիստոսի չարչարանքների վերաբերյալ (հ. 18): Անգամ Մովսեսն է խոսել Հիսուսի գալստյան մասին (հ. 22):
Կաղ մարդու բժշկությունը տրված էր «Հիսուսի անվանը հավատալու շնորհիվ» և այն հավատով, «որը գալիս է Նրա կողմից» (հ. 16): Անկախ նրանից, թե ինչպես են մարդիկ նախկինում հասկացել Հիսուսին, ինչպիսին է մեր անցյալը և մեր այսօրվա պատկերացումները, Աստված մեզ ընդունում է, երբ մենք գալիս ենք Նրա մոտ։ Կյանքի աղբյուրը՝ Տերը, պատրաստ է մեզ տալ նոր սկիզբ:
Երբևէ եղե՞լ է, որ սխալ հասկանանք Աստծուն:
Ի՞նչն է օգնում մեր իրական աստվածճանաչությանը:
Աղոթք – Շնորհակալ եմ, Տե՛ր, որ Դու ճանաչում և սիրում ես ինձ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 31-33, Մարկոս 9․1-29