Մատթեոս 6․ 25-27 Ուրբաթ | Մարտ 7
Մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Մատթ․ 6․25
ՀԱՆՁՆԵ՛Ք ՁԵՐ ՀՈԳՍԵՐԸ ՔՐԻՍՏՈՍԻՆ
Նենսին ապագայի վերաբերյալ մեծ վախեր ուներ: Նրա ամուսին Թոմը զբոսաշրջային ճամփորդության ժամանակ երեք անգամ կորցրեց գիտակցությունը: Սակայն տեղական հիվանդանոցում բժիշկները ոչ մի լուրջ խնդիր չհայտնաբերեցին: Ավելի մեծ բժշկական կենտրոնում անցկացված լրացուցիչ հետազոտություններում էլ ոչինչ չբացահայտվեց: «Ես շատ էի վախենում», - հիշում է Նենսին: Երբ Թոմին դուրս գրեցին հիվանդանոցից, նա մոտեցավ սրտաբանին ու հարցրեց. «Ի՞նչպես ապրեմ հիմա»: Բժիշկը պատասխանեց․ «Շարունակե՛ք ապրել սովորական կյանքով»:
«Դա իսկապես տեղին արված խոհեմ ու լավ խորհուրդ էր», - հիշում էր Նենսին:
Լեռան քարոզում Հիսուս Քրիստոսն ասաց. «Մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք» (Մատթ. 6․25)։ Հիսուսն ի նկատի չուներ, որ անտեսենք բժշկական կամ այլ խնդիրները։ Նա խորհուրդ էր տալիս պարզապես հոգս չանել. «Ձեզանից ո՞վ կարող է հոգալով իր հասակի վրա ևս մեյ կանգուն ավելացնել» (հ․ 27)։
Եսայի մարգարեն նույնպես կիսվում է նմանատիպ խորհուրդներով. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը ․․․ գալիս է և կազատի ձեզ» (Ես․ 35․4):
Այսօր Թոմն ու Նենսին օրական ավելի քան հինգ մղոն քայլում են և դա անում են ոչ թե անհանգստությամբ, այլ ուրախությամբ։
Ինչի՞ց ենք ամենաշատը վախենում:
Ինչպե՞ս կարող ենք մեր հոգսերը հանձնել Քրիստոսին։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, երբ անհանգստություն զգամ, օգնի՛ր ինձ հանձնել իմ վախերն ու անհանգստությունները Քեզ և ունենալ Քո՝ ամեն բանից վեր խաղաղությունը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 3-4, Մարկոս 10․32-52