.
2025թ., Մարտի 10

Նեեմիա 4․1-9                                                                              Երկուշաբթի  |   Մարտ 10

 

 

Եվ պարիսպը շինեցինք, և ամբողջ պարիսպը շրջափակվեց կիսով չափ, և ժողովուրդը սրտապնդվեց գործելու։ Նեեմ․ 4․6

 

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ

 

Դեպի Բրազիլիա մեր կարճաժամկետ միսիոներական ուղևորության ընթացքում մենք օգնում էինք Ամազոնիայի ջունգլիներում եկեղեցաշենքի կառուցման գործում։ Որոշ մարդիկ անհանգստանում էին սպասվող անձրևների պատճառով։ Սակայն, Աստծո ողորմությամբ, ուժեղ տեղումներ չեղան։ Տեղաբնակների աջակցությամբ և հակառակ բազմաթիվ դժվարությունների՝ մենք հաջողեցինք ավարտել աշխատանքն աննախադեպ կարճ ժամանակում։

Երբ Նեեմիան և մյուս իսրայելացիները սկսեցին վերակառուցել Երուսաղեմի պարիսպները, նրանք բախվեցին բազմաթիվ խոչընդոտների։ Նրանց թշնամիները, տեղեկանալով շինարարության մասին, լցվեցին զայրույթով ու սկսեցին նրանց ծաղրել (Նեեմ. 4.1-3)։ Երբ պարիսպը շինվեց, և կիսով չափ շրջափակվեց, ժողովուրդը սրտապնդվեց գործելու (հ․ 6)։ Այնժամ թշնամիները սկսեցին սպառնալ հարձակմամբ։ Սակայն իսրայելացիները պահապաններ դրեցին ու միաժամանակ աղոթելով՝ շարունակեցին իրենց աշխատանքը (հ․ 7-23)։ Այդպես, տոկունությամբ ու հավատքով, նրանք կարողացան վերակառուցել պարիսպն ընդամենը հիսուներկու օրում։

Երբեմն մենք բախվում ենք բարդ խնդիրների, և ճանապարհին հանդիպող խոչընդոտները կարող են տկարացնել մեր հույսը։ Բայց հենց այդպիսի ժամանակները, Աստծո օգնությամբ, կարող են վերածվել հաղթանակի պահերի։ Ուստի՝ վստահենք Տիրոջը։ Նա կարող է կանգնեցնել հորդառատ անձրևները և հաղթանակ պարգևել։

 

Ի՞նչը կարող է խանգարել, որպեսզի միասնության մեջ ապրենք և գործենք ուրիշների հետ։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ դժվարությունները։

 

Աղոթք –Հա՛յր, օգնիր ինձ պահպանել միասնություն այլ հավատացյալների հետ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 11-13, Մարկոս 12․1-27