Գաղատացիներին 4․1-7 Երեքշաբթի | Մարտ 11
Այս եմ ասում. քանի դեռ ժառանգը երեխա է, ծառայից ոչնչով չի տարբերվում, թեև ամեն բանի տեր է։ Գաղ․ 4․1
ՓՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ
Երբ Էբիգելի ծնողները մահացան ավտովթարի հետևանքով, նա դարձավ մեծ ունեցվածքի ժառանգորդ: Բայց, ինչպես պարզվեց, ծնողները մահից առաջ ֆինանսները վստահել էին մեկ այլ կազմակերպության, որը պետք է կառավարեր մինչև նրա չափահաս դառնալը: Այդ ժամանակ նրա ունեցած գումարը բավարարում էր միայն պարզ ու համեստ կյանք ապրելու և ուսման վճարի համար: Էբիգելը սկզբում տխրեց, բայց հետո հասկացավ, որ ծնողները խելամիտ որոշում էին կայացրել:
Գաղատացիներին ուղղված նամակի 4-րդ գլխում Պողոս Առաքյալը նմանատիպ մի օրինակ է ցույց տալիս, որ նկարագրում է Իսրայելի դիրքը՝ որպես Աբրահամի հետ Աստծո ուխտի խոստացված ժառանգորդ։ Աստված խոստացել էր օրհնել Աբրահամի սերունդներին, և դրա նշանը պետք է լիներ թլպատությունը (Ծննդ. 17․1-14)։ Սակայն օրհնությունը չէր եկել անմիջապես։ Իսրայելացիները պետք է սպասեին նրան, որ կկատարի Աստծո խոստումը։ Իսահակի ծնունդը նախանշում էր Աստծո Որդու՝ Հիսուսի ծնունդը, որն իրականացնելու էր փրկությունը (Գաղ. 4․4-5)։
Իսրայելը, ինչպես Էբիգելը, պետք է սպասեր մինչև «հոր սահմանված ժամանակը» (հ․ 2) և միայն այդ դեպքում կարող էր լիարժեք կերպով ստանալ իր ժառանգությունը։ Այն, ինչ նրանք ցանկանում էին անմիջապես ստանալ, պետք է իրականություն դառնար Հիսուսի մահվանից, թաղումից և հարությունից հետո։ Իսկ մենք ապրում ենք հենց այդ ժամանակաշրջանում։ Այժմ բոլորը, ովքեր հավատում են Քրիստոսին, այլևս ոչ թե ծառաներ են, այլ՝ Աստծո զավակներ և ժառանգներ (հ․ 7): Նոր ուխտի ժամանակն է հասել. մենք ունենք ազատ մուտք դեպի Աստված և կարող ենք Նրան կոչել՝ «Աբբա, Հայր» (հ․ 6)։
Եթե Քրիստոսին դավանենք որպես մեր Փրկիչ, այլևս ծառա չենք,
այլ Աստծո ժառանգներ։
Աղոթք –Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ուղարկեցիր Որդուդ,
որպեսզի մեզ դարձնես Քեզ զավակներ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 14-16, Մարկոս 12․28-44