.
2025թ., Մարտի 17

Սաղմոսներ 103․1-2, 8-12                                                                  Երկուշաբթի   |   Մարտ 17

 

 

Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Սաղմ․ 103․10

 

ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԱՏԻԺ ՉԵՆ

 

Ես անտանելի հոգեկան ապրումների մեջ էի: Հարազատներիս կորուստը, աշխատանքային դժվարություններն ու մտահոգություններն արդեն սպառել էին ինձ, թվում էր՝ խորտակվում եմ: Մտածում էի, որ Աստված արդեն լքել է ինձ, որ կորցրել եմ Նրա օրհնությունը և պատժվում եմ մեղքերիս համար:

Սակայն արցունքներևով լի աղոթքիս ընթացքում հիշեցի մի քանի հատված Սուրբ Գրքից, որտեղ խոսվում էր Աստծո ներողամտության, Նրա ողորմության ու խոստման մասին, որ երբեք չի լքի մեզ:

Մենք բոլորս երբեմն ասում կամ անում ենք այն, ինչը հակասում է Աստծո արդարությանը: Հաճախ այդ արարքները մեր կյանքում ավելի մեծ են, քան Նրա ճշմարտությունը: Սակայն սաղմոսերգուն կոչ է անում մեզ օրհնել Տիրոջը՝ չմոռանալով Նրա բոլոր բարիքները (Սաղմ. 103.1-2): Մեր Աստված «բարեգութ և ողորմած է ... համբերատար ու գթառատ» (հ. 8): «Նա մեր հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ» (հ. 10), քանի որ Նրա սերը մեր մեղքերից ավելի մեծ է (հ. 11-12):

Այո՛, մենք երբեմն տառապում ենք, քանի որ ապրում ենք մեղքերով լի աշխարհում, և մեր սխալների հետևանքները երբեմն տանում են մեզ ցավալի ճանապարհներով: Բայց եթե շարունակենք մոտ մնալ Աստծուն, եթե մեր սրտերը բաց լինեն Նրա Խոսքի առաջ, ապա Նրա փրկարար սերը և շնորհը կլցնեն մեր սրտերը երկնային բարությամբ, ողորմությամբ ու ճշմարտությամբ՝ օգնելով մեզ ճիշտ արձագանքել կյանքի դժվարություններին:

 

Ինչպե՞ս կարող է Աստված օգտագործել մեր դժվարությունները՝ Քրիստոսի բնավորությունը մեր մեջ կերտելու և այդ փորձառությամբ ուրիշներին ոգեշնչելու համար։

 

Աղոթք –Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ երբ խոստովանում եմ մեղքերս, ներում ես ինձ, երբ անցնում եմ դժվարությունների միջով, պարգևում ես խաղաղություն ու վստահություն: Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 30-31, Մարկոս 15․1-25