.
2025թ., Մարտի 20

Հովհաննես 16․16-24                                                                            Հինգշաբթի   |   Մարտ 20

 

 

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի։ Հովհ․ 16․20

 

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ

 

«Ես երջանիկ լինելու իրավունք ունեմ», - ասաց պատանի մի աղջիկ՝ օրենսդիր ժողովում ելույթի ժամանակ։ Այս խոսքերը կարող էինք արտաբերել յուրաքանաչյուրս, քանի որ դա ամեն մեկի ներսում ապրող կարիք է՝ հոգու խորը ճիչը։ Աստված ցանկանում է, որ բոլորն էլ երջանիկ լինեն։ Արդյո՞ք սա ճշմարտություն է։ Իրականում, երջանկության ձգտումը բնական է, սակայն երկրային ուրախությունը պայմանավորված է արտաքին իրողություններով, և երբեմն մեկի երազանքների իրականացումը կարող է դառնալ մյուսի տխրության պատճառ։

Հիսուսը ցույց տվեց երջանկության հասնելու լավագույն ճանապարհը։ Նա գիտեր, որ շուտով խաչվելու է՝ կրելով աշխարհի մեղքերի բեռը, սակայն անգամ այդ ծանր պահին, Նրա սիրտը լի էր հոգատարությամբ աշակերտների նկատմամբ. «Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի… և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու» (Հովհ. 16․20, 22)։

Այդ ուրախությունը պարզապես մակերեսային զգացում չէ, որը կարող է կախված լինել հանգամանքներից։ Այն ծնվում է Երկնային Հոր կամքը կատարելուց։ Հիսուսն ասաց. «Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթ. 6․33)։

Երկրային երջանկությունը փոփոխական է՝ պայմանավորված անցողիկ հանգամանքներով, բայց այն ուրախությունը, որը ծնվում է Քրիստոսին հետևելու արդյունքում, մնում է անխախտ՝ անկախ կյանքի փորձություններից։

 

Ինչու՞ սեփական ցանկությունների հետևից գնալը չի կարող բերել իրական երջանկություն: Ո՞րն է «երջանկության» և «ուրախության» միջև եղած տարբերությունը։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ողորմի՛ր ինձ և սովորեցրու՛, որ ուրախությունս գտնեմ միայն Հիսուս Քրիստոսում, քանի որ Նա է իմ կյանքի իսկական իմաստն ու երջանկությունը։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 4-6, Ղուկաս 1․1-20