.
2025թ., Մարտի 22

Հովհաննես 6․60-69                                                                                    Շաբաթ   |   Մարտ 22

 

 

Տե՛ր ․․․ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Հովh․ 6․68

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԽՈՍՔԵՐԸ

 

Հայրս գործածում էր իր Աստվածաշունչն ավելի քան երեսուն տարի, և այն դարձել էր նրա հավատարիմ ուղեկիցը։ Սակայն ժամանակի ընթացքում հաճախակի օգտագործելու հետևանքով կազմը վնասվել էր, և մենք որոշեցինք վերականգնել այն: Մասնագետը հարցրեց, թե ինչու է այս գիրքը մեզ համար այդքան կարևոր, որին ի պատասխան՝ մեկնեցինք, որ սա հնէագիտական արժեք ունի, բայց, միևնույն ժամանակ, այն լի է մեր ձեռագրերով և հիշողություններով։ Նրա հարցը դարձավ մի յուրահատուկ միջոց՝ հնարավորություն տալով մեզ բաժնեկցել Ավետարանի խոսքերով և աղոթել նրա համար հենց այդ աշխատասենյակում։ 

Այո, Աստվածաշունչը պարզապես ընտանեկան ժառանգություն կամ տան զարդարանք չէ։ Դրա էջերում առկա են «հավիտենական կյանքի խոսքեր» (Հովհ. 6․68), որոնք Աստված մեզ համար բացահայտել է Իր Որդու միջոցով։ Հովհաննեսի Ավետարանի 1-ին գլխում գրված է, որ Հիսուսն էր «Բանը, և Բանն Աստծու մոտ էր ․.. Աստված էր» (Հովհ. 1․1), «Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց» (հ. 14)։ Աստվածաշունչը պատմում է ոչ միայն Հիսուսի կյանքի, այլև այն ամենի մասին, ինչ Աստված արել է աշխարհի արարումից մինչև վերջնական փրկությունը։

Հիսուսը՝ իր երկրի վրա գտնվելու ընթացքում ասաց այնպիսի խոսքեր, որոնք «հոգի և կյանք» էին (Հովհ. 6․63): Սակայն Նրա խոսքերը մարմնապես մտածողների համար անհասկանալի էին, «շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին» (հ․ 66): Սակայն տասներկու առաքյալները որոշեցին մնալ, քանի որ նրանք գիտակցեցին, որ ոչ մի այլ խոսք չէր կարող բավարարել իրենց հոգու կարիքները։

Հայրիկս նույնպես այսպես էր վերաբերվում իր Աստվածաշնչին։ Կյանքի դժվարին պահերին Աստված նրան հույս, ուղղություն և աջակցություն էր տալիս Սուրբ Գրքի միջոցով։

 

 Ո՞ր աստվածաշնչյան հատվածներն են մեր կյանքում փոփոխություն բերել

և այսօր էլ շարունակում են ոգեշնչել:

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, երբ կարդում եմ Խոսքդ, բացի՛ր ականջներս, որ լսեմ Քո ձայնը։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 10-12, Ղուկաս 1․39-56