.
2025թ., Մարտի 26

Երեմիա 18․1-10                                                                                 Չորեքշաբթի   |   Մարտ 26

 

 

 

․․․ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին․․․։ Երեմ․ 18․6

 

ՍՏԵՂԾՎԱԾ ԱՍՏԾՈ ԿՈՂՄԻՑ

 

Փորձառու կավագործ Դեն Լեսը տարիների ընթացքում ստեղծել է բազմաթիվ դեկորատիվ անոթներ և քանդակներ: Նրա մրցանակակիր աշխատանքների ոգեշնչման աղբյուրն իր ծննդավայրն էր՝ Ռումինիայի քաղաքներից մեկը։ Դենը կավագործությունն ուսուցանել էր հորից և իր աշխատանքների մասին խոսելիս ասում էր. «Կավը պետք է մեկ տարի հասունանա անձրևի տակ, պետք է անընդհատ փոխի ջերմաստիճանը. միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ձև տալ կավին ու զգալ, թե ինչպես է այն լսում քեզ»։

Երբ կավը «լսում է» վարպետին, պատրաստ է ենթարկվել նրա ձեռքի հպումներին։ Երեմիա մարգարեն հետևում էր այս գործընթացին, երբ այցելել էր բրուտի տուն։ «Եվ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում. նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին» (Երեմ. 18․4)։ Տերն ասաց մարգարեին. «…Ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին» (հ. 6)։

Աստված զորություն ունի ստեղծելու և կործանելու ամեն բան, բայց Նրա վերջնական նպատակը մեզ հաղթելը կամ ոչնչացնելը չէ (հ. 7-10)։ Նա նման է հմուտ վարպետի, որը զգում է իր հումքը, և կավի փոքրիկ կտորներից կարող է ստեղծել գեղեցիկ և օգտակար մի բան։

«Ենթարկվող» կավը շատ լավ օրինակ է մեզ համար։ Այսօր մենք պատրա՞ստ ենք Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվել (Ա Պետ. 5․6), որպեսզի Նա կարողանա տալ մեր կյանքին այն տեսքը, որ Իր աչքին հաճելի է:

 

Փնտրե՛նք Աստծո կամքը և թույլ տանք, որ գործի մեր կյանքում՝ որպես անոթ ավելի կատարելագործվելու: 

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր անմնացորդ վստահել և կյանքս ամբողջությամբ Քեզ հանձնել։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 22-24, Ղուկաս 3