Բ Կորնթացիներին 1․3-11 Հինգշաբթի | Մարտ 27
Որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։ Բ Կորնթ․ 1․4
ՄԽԻԹԱՐԻՉ ԱՍՏՎԱԾ
Հղիության հինգ ողբերգական կորուստը Զոյին ու Էնդիին մղեցին պատմել Աստծո սիրո մասին նույն վիշտն ապրող այլ զույգերի։ Խորհրդածելով կորուստների, հույսի և վերականգնման պատմությունների մասին, որոնց ականատեսը դարձել էին իրենք՝ Զոյն ասում է. «Ես չեմ կարծում, որ Աստված մեզ տարավ ցավոտ փորձությունների միայն այն նպատակով, որ մենք կարողանանք օգտագործել դրանք՝ ուրիշներին օգնելու համար… Բայց ես վստահ եմ, որ Նա կարող է այս ցավը վերածել մեկ այլ գեղեցիկ բանի: Նա օգնեց ինձ այս ցավի միջոցով գտնել կյանքում իմ նպատակները»։
Զոյի վկայությունը հիշեցնում է Պողոս առաքյալի` Կորնթացիներին ուղղված նամակում հետևյալ խոսքերը. «Մխիթարության Աստված» մխիթարում է մեզ, «որ մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով Աստված մխիթարել է մեզ» (Բ Կորնթ. 1․4)։ Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն առավել կլինի (հ. 5)։
Պողոսը ոչ միայն իր, այլև ուրիշների վշտերը չի նվազեցնում. «Եղբայրնե՛ր, չենք ուզում, որ դուք տեղյակ չլինեք այն նեղությանը, որ մեզ պատահեց Ասիայում։ Այն մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել» (հ. 8)։ Բայց այս ծանր փորձություններն օգնեցին նրանց ավելի շատ հույս դնել Աստծո վրա։ Նրանք թողեցին մարդկային հույսը և խնդրում էին միայն, որպեսզի իրենց համար աղոթեն (հ. 10-11)։
Ինչպիսի կորուստ կամ ցավ էլ ունենանք այսօր, պետք է գիտակցենք, որ Աստված, Ով բոլոր մխիթարությունների աղբյուրն է, խոստացել է օգնել մեզ նեղություններին դիմակայել համբերությամբ ու հույսով։ Մենք պարզապես պետք է վստահենք Նրան ամբողջությամբ։
Ինչպե՞ս է Աստված մխիթարել ուրիշներին մեր փորձառության միջոցով:
Ինչպե՞ս կարող ենք մենք հույս դնել Աստծո վրա, երբ անցնում եք դժվարությունների միջով կամ կորուստներ ենք ունենում։
Աղոթք – Մխիթարի՛չ Աստված, ցավի և վշտի մեջ հանգստացրո՛ւ ինձ և օգնի՛ր, որ կարողանամ փոխանցել Քո սերը և շնորհը մյուսներին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դատավորներ 1-3, Ղուկաս 4․1-30