.
2025թ., Մարտի 29

Բ Օրենք 31․1-6                                                                                           Շաբաթ   |   Մարտ 29

 

 

Աստված ձեզ չի թողնի և ձեզ չի լքի։  Բ Օր․ 31․6

 

ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿՈՐՉԻ

 

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թվականին, աշխարհի տարբեր օդանավակայաններում կորցրել կամ սխալ ուղղությամբ ՝ ուղղորդվել ավելի քան 26 միլիոն ուղեբեռ։ Շատերը պարզապես ուշացումով են հասել իրենց տերերին, բայց հազարավոր պայուսակներ և ճամպրուկներ կորել են ընդմիշտ։ Այդ իսկ պատճառով մարդիկ սկսել են օգտագործել GPS սարքեր, որոնք թույլ են տալիս հսկել և գտնել իրենց իրերը։ Մարդիկ հաճախ անհանգստանում են, որ իրենց համար կարևոր իրերը կարող են կորչել կամ սխալ ձեռքերում հայտնվել։

Իսրայելացիները նույնպես վախ ունեին, բայց նրանց մտավախությունն այն էր, որ Աստված կարող է մոռանալ իրենց։ Երբ ժողովուրդը պատրաստվում էր մտնել Ավետյաց Երկիր, Մովսեսը հայտնեց, որ այլևս չի կարող առաջնորդել նրանց։ Նա արդեն մեծ էր և այլևս դուրս ելնելու և ներս մտնելու կարողություն չուներ (Բ Օրենք 31․2): Ժողովուրդը, հավանաբար, շփոթված ու անհանգիստ էր. Մովսեսը միշտ եղել էր Աստծո Խոսքի փոխանցողը, նրանց առաջնորդն ու պաշտպանողը։ Իսկ ի՞նչ կլիներ իրենց հետ, եթե Աստված մոռանար նրանց կամ թողներ անապատում։

«․․․մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք․․․,- ասաց Մովսեսը, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի» (հ․ 6): Աստված խոստացել էր միշտ լինել նրանց կողքին, ուստի անհանգստանալու կարիք չկար։ Նույն հաստատուն և անփոփոխ խոստումը տրված է նաև մեզ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա մեզ հետ կլինի «մինչև աշխարհի վերջը» (Մատթ. 28․20)։ Աստված երբեք ու երբեք մեզ չի մոռանա ու չի կորցնի։

 

Երևի բոլորս էլ ունեցել ենք այնպիսի զգացողություն, կարծես թե Աստված թողել է մեզ։ Ինչպե՞ս է Աստված ցույց տվել մեզ չլքելու Իր խոստումը։

 

Աղոթք – Տե՛ր, երբեմն ինձ թվում է, որ կորել եմ Քո տեսադաշտից։ Օգնի՛ր ինձ վստահ լինել, որ միշտ իմ կողքին ես ու երբեք չես թողնի ինձ։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Դատավորներ 7-8, Ղուկաս 5․1-16