.
2025թ., Մարտի 30

Գաղատացիներին 4․13-15                                                                        Կիրակի   |   Մարտ 30

 

 

 

Գիտեք, որ երբ ձեզ առաջին անգամ քարոզեցի, մարմնով տկար էի։ Գաղ․ 4․13


ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՏԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Հատուկ տաղանդներ ունեցող արվեստագետները, ովքեր կարողացել են հաղթահարել իրենց մարմնական տկարությունները և հմտությամբ դրսևորել իրենց շնորհները, մեծ դաս են տալիս մեզ: Դեգան, ով 50 տարի տառապում էր աչքերի ցանցաթաղանթի հիվանդությունից, փոխեց գունանկարչությունը պաստելային գույների տեխնիկայի և սկսեց գործածել ավելի փափուկ գծեր, ինչն ավելի լավ էր ու տեսանելի իրեն։ Ռենուարը, ով արտրիտի պատճառով չէր կարողանում շարժել մատները, ստիպված էր վրձինները բռնել իրար կպած մատներով։ Մատիսը, ով պարալիզացվել էր վիրահատությունից հետո, գույների գեղեցկությունը ներկայացրեց կոլաժի միջոցով՝ խնդրելով իր օգնականներին կպցնել գունավոր թերթեր պատի վրա փակցված թղթին։ Եվ այնուամենայնիվ, մարմնական տկարությունը և դժվարությունները չէին կանգնեցրել նրանց՝ ստեղծելու գլուխգործոցներ, որոնք մինչ այսօր շարունակում են բացահայտել: Նրանց ստեղծագործությունները ցույց են տալիս, որ երբ մենք ընդունում ենք մեր տկարությունները և օգտագործում դրանք ստեղծագործելու մեջ, Աստված կարող է մեր ֆիզիկական խնդիրները վերածել ինչ-որ նոր, գեղեցիկ և արժեքավոր արվեստի:

Պողոս առաքյալն իր առաջին միսիոներական ճամփորդության ժամանակ, այցելելով Գաղատիա, ծանր հիվանդացավ (Գաղ. 4․13): Չնայած հիվանդությանը՝ նա շարունակեց քարոզել: Սուրբ Հոգին նրա միջոցով կատարեց հրաշքներ (հ. 2-5), և արդյունքում մի քանի եկեղեցի հիմնվեց: Ավետարանչի հիվանդությունը նպաստեց Բարի լուրի տարածմանը:

Ի՞նչ փորձությունների ենք մենք հանդիպում և ինչպե՞ս են դրանք փոխում մեր կյանքի ընթացքը։ Եկե՛ք կետրոնանանք մեր տաղանդների ու շնորհների վրա և կտեսնենք, թե ինչպես է Աստված ստեղծում գեղեցկություն մեր տկարության մեջ։ 


Աստված կարող է հիվանդություններն ու փորձությունները վերածել ծառայության հնարավորությունների: Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոս առաքյալին կամ նշված արվեստագետներին:


Աղոթք – Տե՛ր, Դու կարող ես տկարության մեջ գեղեցկություն ստեղծել: Բերում եմ Քո առաջ իմ դժվարություններն ու շնորհները: Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Դատավորներ 9-10, Ղուկաս 5․17-39