Եսայի 43․18-25 Չորեքշաբթի | Ապրիլ 9
Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը։ Ես․ 43․25
ՄՈՌԱՑՎԱԾ ՄԵՂՔԵՐ
Ջուլիի դուստրը՝ Միլան, խանութից գողություն էր արել և հայտնաբերվել հանցանքի վայրում։ Դեպքի մասին իմանալով՝ ծնողները շատ էին տխրել։ Սակայն, երբ Միլան, ամոթից ու վախից տառապելով, ներողություն խնդրեց, նրանք անշուշտ ներեցին նրան, օգնեցին փոխհատուցել վնասը և ծանոթացրին հոգևոր առաջնորդի հետ։ Մի քանի ամիս անց, երբ դուստրը հարցրեց, թե արդյո՞ք մոր մոտ վերականգնվել է իր հանդեպ վստահությունը, Ջուլին զարմացավ և չհասկացավ, թե ինչ նկատի ունի աղջիկը։ Ամիսներ առաջ կատարվածը նա նույնիսկ չէր հիշում, քանի որ Աստված վերցրել էր այդ ծանրությունը նրա սրտից։ Ջուլին վստահել ու հանձնել էր այդ իրավիճակն Աստծուն և որոշում կայացրել չմնալ անցյալում: Նա խորապես հասկացել էր, թե որքան անսահման է Տիրոջ սերն ու ողորմությունն Իր ժողովրդի հանդեպ։
Աստված Իսրայելի ժողովրդին խոստացավ, որ նոր բան կանի (Ես. 43․19) և հայտարարեց. «Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը» (հ. 25)։ Աստված ամեն ինչ գիտի, բայց Իր անսահման սիրով և ողորմությամբ չի հիշեցնում մեզ մեր անցյալը։ Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, Նա «ջնջում է» մեր մեղքերը՝ հեռացնելով դրանք հավիտյան։
Նախկինում կատարած մեր մեղքերը, անգամ եթե խոստովանել ենք դրանք, երբեմն կարող են իրենց հետևանքները թողնել մեր կյանքում և շրջապատում։ Սակայն ողորմած Աստված երբեք չի հիշեցնում այդ մասին, այլ շրջապատում է մեզ Իր շնորհով և նոր սկիզբ ու հնարավորություն տալիս։
Ինչպե՞ս ենք մեր կյանքում զգացել Աստծո սիրո անսահմանությունն ու ողորմությունը:
Աղոթք – Բարեգու՛թ Հայր, շնորհակալ եմ անսահման սիրուդ և ներմանդ համար։
Օգնի՛ր ինձ հեռու մնալ մեղքից և ամբողջ էությամբ մոտենալ Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 13-14, Ղուկաս 10․1-24