.
2025թ., Ապրիլի 12

Հովհաննես  14․15-17, 25-31                                                                          Շաբաթ   |   Ապրիլ 12

 

 

Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին․․․նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Հովհ․ 14․26

 

ՀԻՇԵՑՈՒՄ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ 

 

Մարզական միջոցառման բացմանը, որին նաև մասնակցում էր որդիս, համաձայնեցի երգել։ Ես երկար ժամանակ էի տրամադրել երգի բառերը սովորելու համար և մի քանի շաբաթ շարունակ փորձեր արել։ Երբ դաշտ դուրս եկա ելույթի համար և երկու կողմից շարված թիմերի առաջ կանգնեցի, աչքերս փակեցի, աղոթեցի ու սկսեցի երգել։ Սակայն մի քանի տող երգելուց հետո տագնապած հասկացա, որ մոռացել եմ շարունակությունը։ Բարեբախտաբար, իմ հետևում կանգնած մի տղամարդ կամացուկ հուշեց անհրաժեշտ խոսքերը։ Լսելով դրանք՝ ես հանգստացա և վստահորեն ավարտեցի երգը։

Մեզնից յուրաքանչյուրը երբեմն աջակցության կարիք ունի։ Հովհաննեսի Ավետարանում Հիսուսն ասաց, որ եթե սիրում ենք Իրեն, ապա կպահենք Իր պատվիրանները (Հովհ. 14․15), և այդժամ Հայրը կուղարկի մեզ «ճշմարտության Հոգին» (հ․17)։ «Աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու», – խոստացավ Տեր Հիսուսը (հ․17)։ Երբ Նա երկրի վրա էր, աշակերտներին շատ բան սովորեցրեց (հ․25), իսկ այժմ խոստանում է. «Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (հ․26)։

Երբ աղոթքով ընթերցում ենք Սուրբ Գիրքը, Սուրբ Հոգին օգնում է մեզ հասկանալ և գործադրել Աստծո իմաստությունը։ Նրա առաջնորդությունը միշտ համահունչ է Աստվածաշնչի ճշմարտություններին։ Նա ուղղորդում, մխիթարում և վերափոխում է մեզ։

 

Ինչպե՞ս կարող ենք առավել զգոն լինել, Սուրբ Հոգու առաջնորդություն ընդունել: Ինչպե՞ս է Նա օգնում մեզ հասկանալ Սուրբ Գրքի պատգամները։

 

Աղոթք – Սու՛րբ Հոգի, օգնի՛ր ինձ հնազանդվել Քո առաջնորդությանը, որով Դու կերպարանափոխում ես ինձ՝ նմանեցնելով Հիսուս Քրիստոսին։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 19-21, Ղուկաս 11․29-54