.
2025թ., Ապրիլի 20

Գործք Առաքելոց 2․29-36                                                                             Կիրակի   |   Ապրիլ 20

 

 

Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ Գործք 2․32

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊԱՑՈՒՅՑ

 

Լի Ստրոբելը չէր հավատում Աստծուն, հատկապես Հիսուսի հարությանը։ Բայց նա լրագրող էր և ուներ վերլուծական մտածողություն ու մասնագիտական հետաքրքրություններ։ Երբ Լիի կինը դարձավ քրիստոնյա, նրա մոտ ցանկություն առաջացավ ուսումնասիրել կնոջ հավատամքը: Երկու տարվա հետազոտություններից հետո նա հանձնվեց և ընդունեց Աստծուն՝ հավատալով Քրիստոսի հարությանը։

Լիի կյանքը սկսեց արագորեն փոխվել: Մի քանի ամիս անց նրա հինգ տարեկան դուստրը, տեսնելով հոր կյանքի մեջ տեղի ունեցած փոփոխությունը, ասաց․ «Մայրի՛կ, ես ուզում եմ, որ Աստված ինձ հետ անի այն, ինչ արեց հայրիկի հետ»։ Վերջապես, աղջիկը նույնպես ընդունեց Քրիստոսին իր սրտում:

Շատ մարդիկ հրաժարվում են հավատալ Հիսուսի հարությանը՝ այն անհնար համարելով: Սակայն Նոր Կտակարանը պարունակում է մի շարք վստահելի վկայություններ այն մարդկանց կողմից, ովքեր տեսել են հարություն առած Քրիստոսին: Այդպիսի վկաներից մեկը Պետրոս առաքյալն է, ով, կանգնած մի քանի հազար մարդկանց առաջ, հիշեցրեց Դավթի մարգարեության խոսքերը (Գործք. 2․31) և եզրափակեց իր խոսքը՝ ասելով. «Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք» (հ. 32): 

Հիսուսի հարության լավագույն ապացույցը եղավ վկաների, այդ թվում՝ Պետրոսի կյանքում տեղի ունեցած փոփոխությունը: Հիսուսին ձերբակալելուց հետո աշակերտները ցրվեցին ու թաքնվեցին, իսկ Պետրոսը երեք անգամ ուրացավ Նրան (Հովհ. 18․15-17, 25-27): Բայց երբ նրանք տեսան Հիսուսին կենդանի, ամեն բան փոխվեց: Մեծ զորությամբ և հավատով լի՝ նրանք սկսեցին ողջ աշխարհում տարածել հարություն առած Քրիստոսի մասին բարի լուրը։

 

Իսկ մենք հավատո՞ւմ ենք արդյոք Քրիստոսի հարությանը: 

Ինչպե՞ս է այդ հավատքն ազդում մեր կյանքի վրա:

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Որդուդ՝ Հիսուս Քրիստոսի հարության համար,

 Ով փոխոխություն է բերում մեր կյանքում և կենդանի հույս պարգևում։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 9-11, Ղուկաս 15․11-32