.
2025թ., Ապրիլի 22

Բ Օրենք 10․14-19                                                                                 Երեքշաբթի   |   Ապրիլ 22

 

 

Ուրեմն սիրե՛ք պանդուխտին, որովհետև դուք էլ էիք պանդուխտ եգիպտացիների երկրում։ Բ Օր․ 10․19

 

ԱՍՏԾՈ ՍԵՐԸ

 

Լե-Շամբոն քաղաքի բնակիչները, ովքեր Ֆրանսիայում գտնվում էին գերմանական օկուպացիայի տակ, պատրաստ էին ամեն ինչի, որպեսզի փրկեն հինգ հազար մարդու կյանք, այդ թվում՝ բազմաթիվ հրեա երեխաների։ Նրանք փախստականներին ապաստարան էին տրամադրում իրենց տներում ու ֆերմաներում, շատ անգամ՝ մեծ ռիսկի դիմելով։ Այդ սխրանքի իրագործամնն իր մասնակցությունն ունեցավ նաև եկեղեցու հովիվ Անդրե Թրոկմեն, ով իր հավատացյալ քույրերին ու եղբայրներին կոչ արեց օգնել փախստականներին՝ հենվելով աստվածաշնչյան այս խոսքի վրա. «Սիրե՛ք պանդուխտին, որովհետև դուք էլ էիք պանդուխտ եգիպտացիների երկրում»։

Այս պատվիրանը, որ Տերը տվեց իսրայելացիներին, տեղ է գտել մի հատվածում, որտեղ հիշեցվում է, որ ամբողջ աշխարհն Աստծուն է պատկանում, և Նա է «Տերերի Տերը… մեծ, հզոր և ահեղ Աստվածն է» (հ. 17)։ Թեպետ Աստված ընտեց իսրայելացիներին որպես Իր ժողովուրդ, սակայն Նա չանտեսեց մյուս ազգերին՝ հատկապես այն մարդկանց, ովքեր գտնվում են վտանգի կամ կարիքի մեջ (հ. 18), այդ թվում՝ պանդուխտներին։ Երբ իսրայելացիները բնակություն հաստատեցին խոստացված երկրում, նրանց խնդիրը միայն հողում արմատավորվելը չէր, այլև՝ Աստծո բնույթն արտացոլելը։ Նրանք պետք է նույն կարեկցանքը ցուցաբերեին օտարների հանդեպ, ինչպես Տերն էր կարեկցել իրենց, երբ օտարական էին Եգիպտոսում։

Եթե մենք երկար ժամանակ ապրում կամ աշխատում ենք որևէ տեղում, Աստված կարող է հնարավորություն տալ՝ բարություն ցուցաբերելու նրանց, ովքեր իրենց «օտար» են զգում։ Օրինակ՝ կարող ենք օգտակար խորհուրդ տալ նոր աշխատակցին կամ աջակցել մի ընտանիքի, որ նոր է տեղափոխվել այդ տարածք։ Այսպիսի պարզ քայլերով մենք դառնում ենք Աստծո սիրո կենդանի վկայությունը նրանց համար, ովքեր ապրում են անծանոթ միջավայրում ու կարող են իրենց միայնակ ու անպաշտպան զգալ։

 

Ո՞վ է մեր կյանքի ճանապարհին իրական բարություն ու հոգատարություն դրսևորել մեր հանդեպ։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք դառնալ օրհնություն ուրիշների համար՝ հատկապես նրանց, ովքեր իրենց միայնակ կամ օտար են զգում են։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ արտացոլել Քո սերն ու հոգատարությունը շրջապատիս մարդկանց հանդեպ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 14-15, Ղուկաս 17․1-19