.
ՀԱԵ ավագ հովվի շնորհավորանքի խոսքը Սուրբ Հարության կապակցությամբ

 «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի»

Հովհաննես 11.25


Այս կարևոր օրը, երբ նույնիսկ գարնան արևի կենարար ճառագայթներն են հիշեցնում մեզ Աստծուն փառաբանող ստեղծագործության մասին, մեր սիրտն ու հոգին լցվում է հաղթության հույսով, հավիտենական կյանքի հավատով և ներքին խաղաղության ներդաշնակությամբ։

Քրիստոս Հիսուսի Հրաշափառ Հարությունը բացեց նոր կյանքի ուղի, որն այլևս չի սահմանափակվում միայն անցյալով, այլ շարունակում է ապրեցնել մեզ ներկայի և հավիտենության մեջ։

Հարության լույսի ներքո մենք տեսնում ենք, որ ամեն խավար բան՝ մեղք, վախ ու հուսահատություն, պարտություն ունի, իսկ մեր հաղթությունը շնորհ է հավատի միջոցով առ Հարուցյալ Քրիստոս:

Թող Հարության տոնը յուրաքանչյուրի կյանքում դառնա նոր լույսի, ներքին անդորրի, հավիտենական կյանքի հույսի և Աստծո մշտնջենական ներկայության քաղցրությունը վայելելու տոնախմբություն։


Քրիստոս Հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Վերապատվելի Ավետիք Խաչատրյան
ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ