Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) պատվիրակությանը՝ գլխավորությամբ նորընտիր գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի և նորընտիր նախագահ Գարի Ֆիլլիպսի։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Ավետիք Խաչատրյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սուրբ Էջմիածնի և ԱՀԱԸ միջև առկա հարաբերություններին։ Հրամայական է նկատվել ազգային միասնության զորացումը հաղթահարելու համար հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները։