Երեմիայի Ողբերը 3.19-26 Կիրակի | Ապրիլ 27
Տիրոջ ողորմությունը չի դադարում․․․։ Ողբ․ 3․22
ԱՍՏԾՈ ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐՋԱՆՈՒՄ
Երբ Ջոզիի տարեց և հիվանդ հայրը խնամքի կարիք ուներ և տեղափոխվեց նրա տուն, աղջկա վրա ծանր բեռ ընկավ. ծեր մարդու խնամքը մեծ ջանք էր պահանջում։ Հոր առողջության վատթարացումը, թանկարժեք դեղորայքը, նրա բոլոր պահանջմունքների բավարարումը, ինչպես նաև հիմնական մշտական աշխատանքը նրան վերջնականապես ուժասպառ էին արել։ «Որտեղի՞ց գտնել այդքան ուժ ու գումար»,- հուսահատությամբ հարցնում էր ինքն իրեն։
Ջոզին իր hույսը գտավ Աստվածաշնչի Երեմիայի Ողբերը գրքում, որտեղ պատմվում է այն ողբերգության մասին, որ Երեմիան ապրեց Աստծո ժողովրդի հետ միասին։ Երուսաղեմն ավիրվել էր բաբելոնացիների կողմից, և հրեաներին սպասվում էր երկար տարիների արտաքսում։ Տառապանքները թվում էին անտանելի, բայց մարգարեն գրում է. «Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի» (Ողբ 3․22)։ Նա Իր անսահման սիրով նրանց հետ էր նույնիսկ օտար երկրում։
Աստծո սերն Իր զավակների հանդեպ սահմաններ չունի։ «Տերն է իմ բաժինը… ուստի ես նրան եմ հուսալու», - անդադար կրկնում էր Ջոզին,- «Ես կարող եմ օրեցօր տալ և ստանալ այն, ինչ հարկավոր է, քանի որ իմ ուժը վերցնում եմ Նրանից, Ում սերը երբեք չի վերջանում»։
Երբ ապրում ենք Աստծուն հնազանդ կյանքով, կարող ենք հույսով առաջ գնալ՝ անկախ այն բանից, թե ինչ է սպասվում մեզ ապագայում։ Տերն իր լիակատար իմաստությամբ գիտի մեր կարիքները և ամեն բան կկարգավորի մեր բարօրության համար։
Ինչպե՞ս է Աստված Իր կատարյալ սերը դրսևորվել մեր կյանքում։
Ինչպե՞ս կարող ենք ապավինել Նրա իմաստությանը՝ մեր կարիքների
բավարարման մեջ։
Աղոթք – Տե՛ր, իմ հույսը Դու ես։ Ես ապրում եմ Քո ողորմությամբ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 1-2, Ղուկաս 19․28-48