.
2025թ., Ապրիլի 30

Սաղմոսներ 32․6-11                                                                           Չորեքշաբթի   |   Ապրիլ 30

 

 

Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը․․․ իմ աչքը քեզ վրա կլինի։ 

Սաղմ․ 32․8

 

ՎՍՏԱՀԵԼ ԱՍՏԾՈՒՆ

 

Փողոցի անկյունում թափառող մի կատու սովից ու ցրտից կուչ էր եկել:  Ես նոր էի անցել մայթին թափված ինչ-որ ուտելիքի կողքով։  «Աստված հոգ է տարել այս կատվի մասին»,- մտածեցի ժպիտով՝ քնքշորեն փորձելով կատվին մոտեցնել կերակուրին։ Սկզբում նա հետևեց ինձ, սակայն մի պահ կանգ առավ՝ երկյուղով նայելով ինձ։ «Ինչու՞ չի վստահում ինձ, - մտածեցի ես, - չէ՞ որ այնտեղ նրան ուտելիք է սպասում»։

Եվ հանկարծ մի միտք ծագեց իմ մեջ. մի՞թե ես էլ նույն կերպ չեմ վարվում Աստծո հետ իմ հարաբերություններում։ Քանի՞ անգամ եմ ես մտահոգվել ու անհանգստացել ապագայիս համար՝ չհասկանալով, որ Աստծո հոգատարությունը գուցե ընդամենը մի քայլ է հեռու ինձնից։

Աստված սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին։ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմ. 31.8), - ասում է Նա։ Սակայն Տերը մեզ չի վերաբերվում կենդանիների պես, որոնց երբեմն հարկադրում են ինչ-որ բան անել։ Նա ցանկանում է, որ մենք ինքնակամ հետևենք Իրեն և խոստանում է Իր օրհնյալ ներկայությունը, եթե մենք այդպես վարվենք։ «Նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան» (հ․ 10)։ Բավական է պարզապես շարունակել քայլել Նրա ետևից՝ վստահ լինելով, որ Նա մեզ հետ է լինելու ամեն տեղ։

 

Ի՞նչ վախեր կամ մտահոգություններ են խանգարում մեզ լիովին վստահել Աստծուն։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, սովորեցրո՛ւ ինձ լիովին վստահել Քեզ, որովհետև գիտեմ՝ սիրում ես ինձ և լավագույնն ես ցանկանում ինձ համար։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 8-9, Ղուկաս 21․1-19