.
2025թ., Մայիսի 2

Ա Պետրոս 3․15-16                                                                                   Ուրբաթ   |   Մայիս 2

 

 

Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։ Կող․ 4․6

 

ՀԱՐՑԵՐ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ

 

Բերտը ճաշից հետո ռեստորանում հաշիվը վճարելու համար տվեց իր կրեդիտային քարտը մատուցողին։ Վերջինս վերցրեց այն, երկար նայեց, ապա հարցրեց. «Կներեք, սա ձե՞ր մասին է՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», միթե՞ շատ ինքնավստահ արտահայտություն չէ»։ Բերտը հասկացավ, որ մատուցողը խոսում է քարտի վրա գրված գրության մասին, որը պատկանում էր նրա քրիստոնեական ֆինանսական ընկերությանը: Ժպիտը դեմքին՝ Բերտը բացատրեց նրան, որ դրանք Հիսուս Քրիստոսի խոսքերն են և մեջբերում են Հովհաննեսի Ավետարանից (Հովհ. 14.6) այն մասին, թե ինչպես Նա Իր զոհաբերությամբ հաշտեցրեց մեզ Աստծո հետ:

Հանդիպելով մարդկանց, ովքեր ոչինչ չգիտեն Ավետարանի մասին՝ մենք հաճախ կորցնում ենք մեզ և չենք կողմնորոշվում՝ ինչպես պատասխանել նրանց հարցերին։ Պետրոս Առաքյալը կոչ է անում. «Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։  Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք» (Ա Պետ. 3․15)։  Պողոսը բացատրում է, թե ինչ ուժ ունի նման պատասխանը. «Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել» (Կող. 4․6): Ինչպես աղը սննդի մեջ ավելի արտահայտիչ է դարձնում համը, այնպես էլ շնորհով համեմված պատասխաններն առաջնորդում են մարդկանց մոտենալ Քրիստոսին:

Մեզ կարող են հարցեր ուղղել ամենատարբեր իրավիճակներում, լիովին անծանոթ մարդիկ, ովքեր երբևէ չեն լսել Քրիստոսի մասին: Եթե մենք պատասխանենք համբերությամբ և հարգանքով, մեր խոսքերը կգրավեն հարցնողներին և ներշնչման աղբյուր կդառնան ավելին փնտրելու:

 

Երբևէ եղե՞լ է, որ Աստծո մասին հարցերն անակնկալի բերեն մեզ։

Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել շնորհքով համեմված պատասխաններ տալուն։

 

Աղոթք – Հա՛յր, պատրաստի՛ր մեր սրտերը՝ համբերությամբ ու բարությամբ պատասխանելու մարդկանց հարցերին: Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 12-13, Ղուկաս 22․1-20