.
2025թ., Մայիսի 4

Սաղմոսներ 68․ 4-11                                                                                  Կիրակի   |   Մայիս 4

 

 

Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված։ Սաղմ․ 68․5

 

ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

Եթե չհաշվենք կատվիս, ապա կարող ենք համարել․ որ ես միայնակ եմ ապրում։ Կյանքս, ինչպես այսօր շատերի պարագայում, ծանրաբեռնված է, երբեմն նույնիսկ այնքան, որ քիչ ժամանակ եմ ունենում մտածելու համար։ Ընդհանուր առմամբ, ես հարմարվել եմ այս տեմպին, բայց երբեմն, երբ հնարավոր է գոնե մի պահ կանգ առնել, անշուշտ ուզում եմ գտնել մեկին, ում հետ կարող եմ կիսվել մտքերով կամ պարզապես գրկել նրան։ Այս իրավիճակը միայն ինձ մոտ չէ։ Այսօր, ըստ վերջերս անցկացված ուսումնասիրության, Բրիտանիայում մեծահասակների 26 տոկոսն իրեն միայնակ է զգում։ Միայնությունը դարձել է մեր ժամանակների համաճարակը։

Աստված տեսնում է մեր պատկանելության և հարաբերությունների կարիքը։ Սաղմոս 68-ը Նրան ներկայացնում է որպես Տիեզերքի մեծ և ամենակարող Տիրակալ։ Երբ Նա «գնում էր անապատի միջով, երկիրը դողում էր» (Սաղմ. 68․7-8): Նա արժանի է ամենաբարձր փառքին: Սակայն Իր մեծությունը, հակառակ երկրային իշխանությունների, Աստված դրսևորում է առաջին հերթին նրանում, թե ինչպես է վերաբերվում Իր ժողովրդի ամենափոքր ու աննշան ներկայացուցիչներին: Նա՝ «Որբերի հայր և որբևայրիների դատավոր է» (հ. 5): Նա «միայնակներին բնակեցնում է տան մեջ» (հ. 7):

Անկախ նրանից՝ մենք ծեր ենք թե երիտասարդ, ֆիզիկապես կամ էմոցիոնալ առումով առողջ կամ տկար, շատ հաճախ միայնության զգացմամբ, կարող ենք վստահ լինել, որ Աստված անտարբեր չէ  մեր նկատմամբ։ Մեր միայնության անապատներում Նա խոստանում է առատ օրհնություններ՝ անձրևներ, որոնք թարմացնելու են մեր կյանքի չորացած հողը (հ. 10):

 

Կրելով Աստծո սերը մեր սրտերում՝ ինչպե՞ս կարող ենք դառնալ Նրա անսահման սիրո դեսպաններն այն մարդկաց կյանքում, ովքեր իրենց միայնակ են զգում։

 

Աղոթք –Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ Քո զավակներին միայնակ չես թողնում։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 16-18, Ղուկաս 22․247-71