.
2025թ., Մայիսի 5

Բ Մնացորդաց 33․10-17                                                                    Երկուշաբթի   |   Մայիս 5

 

 

Նա աղոթեց նրան, և Տերն ընդունեց նրա աղոթքը․․․։ Բ Մնաց․ 33․13

 

ՆԱ ՆՈՐ ՍԿԶԲԻ ԱՍՏՎԱԾ Է

 

«Մահ վաճառողը մահացավ»` այսպիսի վերնագրով թերթերում հրապարակվեց Ալֆրեդ Նոբելի մահազդը, ինչը պատճառ դարձավ, որ դինամիտի գյուտարարը վերանայի իր կյանքի ուղին։ Իրականում սխալմունք էր տեղի ունեցել. Ալֆրեդը ողջ էր. մահացել էր նրա եղբայրը՝ Լյուդվիգը։ Երբ Ալֆրեդը հասկացավ, որ մարդկության հիշողության մեջ կարող է մնալ որպես մի նյութի գյուտարար, ինչը խլել է բազում կյանքեր, նա որոշեց իր զգալի կարողության մեծ մասը նվիրաբերել՝ ստեղծելու մի մրցանակ նրանց համար, ովքեր առավելագույն բարիք են բերել մարդկությանը։ Այսպես ծնվեց Նոբելյան մրցանակը։

Ավելի քան երկու հազար տարի առաջ մեկ հզոր մարդ ևս փոխեց իր կյանքի ընթացքը։ Հրեա թագավոր Մանասեն ըմբոստացավ Աստծո դեմ։ Դրա հետևանքով նա գերի տարվեց Բաբելոն և շղթայվեց։ Սակայն «Երբ նա նեղության մեջ էր, փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծու առաջ։ Նա աղոթեց նրան, և Տերը ․․․ նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը․․․» (Բ Մնաց. 33․12-13)։ Իր կյանքի մնացած մասը Մանասեն անցկացրեց ծառայելով Աստծուն և ամեն բան արեց, որպեսզի շտկի անցյալի սխալները։

«Աստված ողորմությամբ լցվեց» մեղավոր թագավորի հանդեպ՝ ի պատասխան նրա խոնարհ աղոթքի (հ․ 13)։ Տերը շնորհք է տալիս խոնարհներին։ Երբ մենք հասկանում ենք, որ պետք է փոխենք մեր կյանքի ուղին և դառնում ենք դեպի Աստված, Նա երբեք չի մերժում մեզ, այլ հակառակը՝ մեզ շրջապատում է Իր ողորմությամբ և նորոգում Իր սիրով։ Նա Նոր սկզբի Աստված է։

 

Մեր կյանքի ո՞ր ոլորտներում առավել կարիք ունենք փոփոխությունների։

Ինչպե՞ս կարող ենք այդ ընթացքը հանձնել Աստծուն։

 

Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, շնորհակալ եմ, որ ինձ չես մերժում։ Օգնի՛ր ինձ ամեն սկիզբ հանձնել Քեզ, Վստահել ամբողջ սրտով ու Քո հետևից քայլել։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 19-20, Ղուկաս 23․1-25