.
2025թ., Մայիսի 6

Ղուկաս 14․7-11                                                                                 Երեքշաբթի   |   Մայիս 6

 

 

Ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհեցվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրացվի»։ Ղուկ․14․11

 

ՊԱՏԻՎ ԽՈՆԱՐՀՆԵՐԻՆ

 

Ընկերուհիս՝ Ջեննին, ով տարրական դպրոցի ուսուցչուհի էր, հաճախ իր աշակերտներին երաժշտության կամ նկարչության դասերի էր տանում։ Մի օր, երբ դպրոցականներին շարք կանգնեցրին մեկ այլ դասարան ուղղորդելու համար, շատերը փորձեցին տեղեր զբաղեցնել առջևում։ Ջեննին որոշեց զարմացնել իր սաներին։ Երբ բոլորը շարվեցին, նա հրահանգեց աշակերտներին շրջվել, ինչի արդյունքում վերջինները հայտնվեցին առաջին տեղում։ Դպրոցականները չկարողացան զսպել իրենց զարմանքը և բարկացած բացականչեցին՝ «ի՞նչ է սա նշանակում»։

Մի օր, երբ Հիսուսին հրավիրեցին ճաշի, նա տեսավ, թե ինչպես են հյուրերը փորձում զբաղեցնել լավագույն տեղերը։ Այդ ժամանակ Նա պատմեց մի առակ, որն անշուշտ զարմացրեց իր շուրջը գտնվող մարդկանց, քանի որ այն հակասում էր նրանց բոլոր սոցիալական նորմերին։ Հիսուսը կոչ արեց նրանց չշտապել զբաղեցնել պատվավոր տեղերը, այլ «զբաղեցնել վերջին տեղը» (Ղուկ 14․8-10): «Ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհեցվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրացվի»,- բացատրեց Նա (հ․11):

Այս սկզբունքն ընդունելը կարող է դժվար լինել, հատկապես առաջինը լինելու մեր բնածին ցանկության պատճառով։ Բայց Քրիստոսը կոչ է անում մեզ հետևել Իր օրինակին և դիմել Նրա օգնությանը՝ մեր մտածելակերպը փոխելու համար։ Խոնարհ և համեստ լինելն է, որ իսկապես բարձրացնում է մեզ Աստծո աչքերում։

 

Երբևէ մտածե՞լ եք, թե իրական մեծությունն ինչպես կարող է դրսևորվել խոնարհության մեջ։ Ի՞նչ իրավիճակներ է խոնարհություն ցուցաբերելն ամենադժվարը:

 

Աղոթք – Սիրելի՜ Հիսուս, քո օրինակն առջևս ունենալով՝ օգնի՛ր ինձ խոնարհ լինել բոլոր պարագաներում։ Ամեն։











Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 21-22, Ղուկաս 23․26-56