.
2025թ., Մայիսի 11

Ծնունդ 29․31-35                                                                                         Կիրակի   |   Մայիս 11

 

 

 

«Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Դրա համար նրա անունը Հուդա դրեց։ Ծննդ․ 29․35

 

ՄԱՅՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

 

Դոննան ծնող լինելու ճանապարհին իր առաջին քայլերն անում էր չափազանց բարձր սպասումներով։ Բայց իրականությունը ստիպեց նրան վերանայել իր չափանիշները։ «Պարզվեց՝ մայր լինելն իմ կյանքի ամենադժվար բանն է», – պատմում է նա։ Երեք երեխաներից ամենախնդրահարույցը, ըստ նրա, «սեղմում էր բոլոր հնարավոր կոճակները»։ «Ամենօրյա վիճաբանություններն ու բախումներն ի հայտ բերեցին բոլոր այն թերություններն ու թուլությունները, որոնք տարիներով իմ մեջ կուտակվել էին», – նշում է Դոննան տխրությամբ: 

Լիան, ում Աստված ընտրել էր Իսրայելի նախամայր լինելու համար, մեծ հույսեր էր կապում իր որդիների հետ։ Առաջին չորս որդիներին նա այնպիսի անուններ տվեց, որոնք արտացոլում էին իր դժվարին իրավիճակը (Ծննդ․ 29․32-35)։  Բայց տարիների ընթացքում նրա որդիները չարդարացրին մոր հույսերը։ Նրանք հայտնվեցին սպանության գործի մեջ (Ծննդոց 34․24-30) և ստրկավաճառությամբ զբաղվեցին (Ծննդոց 37․17-28)։ Իսկ Հուդան ներգրավվեց Սուրբ Գրքի ամենախայտառակ պատմություններից մեկում (Ծննդոց 38)։

Եվ, այդուհանդերձ, Աստված Իր Որդուն աշխարհ բերեց Լիայի սերունդների, մասնավորապես՝ Հուդայի միջոցով։ Նա կատարեց փրկագնումն ամենադժվար հանգամանքներում և ամենաանսպասելի մարդկանց միջոցով։

Դոննան սովորեց իր կյանքի կարևոր դասը։ Երբ բախվում էր ծնողական կյանքի բազմաթիվ դժվարություններին, նա այլ լուծում չէր գտնում, քան «աղոթել և շարունակել առաջ քայլել»։ Իսկ ի՞նչ եղավ այն երեխայի հետ, ով միշտ փորձում էր նրա համբերությունը։ Նա մեծացավ ու դարձավ մայրիկին սիրող և հարգող մարդ։ Հետադարձ հայացք նետելով՝ Դոննան նշում է. «Հավանաբար նա ծնվեց այն նպատակով, որ ես ինքս ինձ և Աստծուն ավելի լավ ճանաչեմ»։

 

Որո՞նք են մեր կյանքում ապրած ամենամեծ հիասթափությունները։

Ի՞նչ ենք սովորել Աստծո մասին դրանց միջոցով։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ վստահել Քեզ ամեն պրագայում: Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 13-14, Հովհաննես 2